Մայրենի

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Աշնանը բոլոր տերևները դեղնում են։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Քամին քշում է բոլոր տերևները։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ոսկի տերև-դեղին տերև

Ոսկի ճյուղ-դեղին ճյուղ

ծով գանձեր-շատ գանձ

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

Անտառի զարդ ոսկեզօծ ծառերն են։ Ոսկե աշունը մեզ մոտ եկավ։ Աշնան քամին բոլոր տերևները քշեց։ Ծառերի տերևները կարծես դեղին բոցեր լինեին։

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Այս բանաստեղծությունից ես ստացել եմ ուրախ և աշնանային տրամադրություն։

5. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Ամեն ինչ դեղին գույն է ստացել, տերևները, ճյուղերը։ Քամին տերևները քշում է, և կարծես դեղին հրդեհ լինի ու դեղին ծուխ։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

ԱՇՆԱՆ ԵՐԳԸ

Հ. Հայրապետյան

Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:

-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,

Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:

Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին:

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

Ես ընտրել եմ Վիվալդիի ստեղծագործությունը, որովհետև աշխույժ էր և ուրախ տրամադրություն հաղորդեց ինձ։

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Ես նվագում եմ Աշնանային երգ ստեղծագործությունը։

https://www.youtube.com/watch?v=2NYK7x5_ego

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով