Անգլերեն

English

1 .Ե՞րբ եմ ես գալիս տուն ամեն օր:
1. When do I come home every day?
2.Ի՞նչ եմ ուտում ամեն առավոտ:
2. What do I eat every morning.
3.Որտե՞ղ եմ գնում ժամը 9-ին ամեն առավոտ:
3.Where do I go to 9 o’clock every morning.
4.Ե՞րբ է Արամը խաղում շախմատ իր հայրիկի հետ:
When does Aram play chess with his father.
5.Ի՞նչ է Լևոնը անում դասերից հետո(after classes)
What does Levon do after classes.
1. Ե՞րբ է մայրիկը գնում աշխատանքի։
1,When does mother go to work.
2․ .Որտե՞ղ է Անին խաղում համակարգչային խաղեր։
Where does Ani play computer games.
3․.Ի՞նչ եմ  անում ամեն շաբաթ օրը։
What do I do every Saturday.
Բնագիտություն

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը

Մաթեմատիկա

31.01.2023 Մաթեմատիկա

Վարժ․387

Հետևելով օրինակին՝ յուրաքանչյուր հավասարության համար ասա՝ չորս ճշմարիտ դատողություն։

600:200=3

600-ը 200-ից մեծ է 3 անգամ:

200-ը 600-ից փոքր  է 3 անգամ:

600-ը 3-ից փոքր է 200 անգամ:

 

630:9=70

630-ը 9-ից մեծ է 70 անգամ:

630-ը 70-ից մեծ է 9 անգամ:

9-ը 630-ից փոքր է 70 անգամ:

 

4800:60=80

4800-ը 60-ից մեծ է 80 անգամ:

4800-ը 80-ից մեծ է 60 անգամ:

60-ը 4800-ից փոքր է 80 անգամ:

 

389.Երբ տատիկը իր ունեցած կոնֆետները հավասար քանակով բաժանեց 7 թոռնիկների միջև, յուրաքանչյուր թոռնիկի հասավ 15 կոնֆետ, և ավելացավ ևս 5 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ուներ տատիկը։

Լուծում 1. 7×15=105

  1. 105+5=110

Պատ՝110 կոնֆետ

390․ Տպարանում տպագրված գրքերը 30-ական փաթեթավորելուց հետո ստացվեց 16 փաթեթ և ևս 20 գիրք։ Այդ գրքից քանի՞ օրինակ էր տպագրվել։

Լուծում 1. 30×16=480

2.480+20=500

Պատ՝ 500 օրինակ

 

Մայրենի

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Բախտավոր Ջաղացպանը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

Վախեցած Թագավորը

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  1. Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից:

Մի անգամ ջաղացպանից գողացա պանիր, տնաշենը այնքան բարկացավ վրաս, որ ուզում էր սպաներ։ Ես շատ էր ջղայնացել աղվեցի վրա և ասեցի, որ իր մեղքը քավի։ Էս խորամանկ աղվեսն էլ էնպես արեց, որ թագավորի աղջկա հետ ամուսնացա։ 

2.Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով:

Արաղացպան- նա տուն չուներ և նա բարի է։

Աղվես-նա շատ խորամանկ է և բարի։

3.Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

1. Մեխկ ջրաղացպան

2. Չաղչաղ թագավոր

4.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Շահ Մար-արքա

5..Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։ Դո՛ւրս գրիր և դիտարկիր դրանց կետադրությունը։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

6.Խորհուրդ տուր Շահ Մար թագավորին։

Դուք պետք է չհավատայիք աղվեսի խոսքերին ու չփախչեիր։

7.Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Կարծիքդ ներկայացրու մի քանի նախադասությամբ։

Այս հեքիաթը սովորեցնում է մեզ, որ խորամանկ մարդկանց պետք չի հավատալ։

8.Հեքիաթի գաղափարին համապատասխան առած ասացվածքներ ընտրիր։

  • Բախտը մի անգամ է այցելում։
  • Դուն քուն, բախտդ արթուն։
Մաթեմատիկա

30.01.2023

30.01.2023

Վարժ․384

Գտի՛ր անհայտ բաժանարարը։

Ա)45:9=5

540:6=90

780:12=65

 

Բ)48:8=6

320:4=80

4140:230=18

Վարժ․385

Ա)Երկու թվերի  քանորդը 25 է։ Բաժանելի 5500-ն է։ Գտի՛ր  բաժանարարը և կազմի՛ր հավասարություն։

Լուծում

5500:220=25

Պատ՛․ 220

Բ) Երկու թվերի քանորդը 70 է: Բաժանարարը 210-ն է: Գտի՛ր բաժանելին և կազմի՛ր հավասարություն:

լուծում

14.700:210=70

Պատ․՛ 14.700

Գ)Երկու թվերի տարբերությունը 520 է: Հանելին 318-ն է: Գտի՛ր նվազելին և կազմի՛ր հավասարություն:

318+520=838

Վարժ․386

Լրացրու այուսակը։

a b axb A:b a+b a-b
4230 18 76.140 235 4248 4222
825 25 20.625 33 850  

800

4230×18=76140

4230:18=235

4230+18=4248

4230-18=4222

825:30=25

825×25=20625

825+25=850

825-25=800

Վարժ․388

1.Քանի՞ անգամ պետք է 3000-ը փոքրացնել 25 ստանալու համար:
Պատ.՝120

2.Քանի՞ անգամ պետք է 45-ը մեծացնել՝ 9900 ստանալու համար:
Պատ.՝220

3.Ո՞ր թիվը պետք է 18 անգամ փոքրացնել՝ 32 ստանալու համար:
Պատ.՝ 576

Անգլերեն

English Black Kiddy

Black Kiddy

In a deep forest there lives a goat. She has a lovely black kiddy. Every day she leaves the kiddy at home and goes to the field to graze. In the evening she comes home, knocks at the door and calls: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give(կտամ քեզ) you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy jumps to his feet and opens the door. Mother goat gives him milk and goes to the field to graze again. 

The wolf sees all this and one evening he comes up, knocks at the door and calls in his harsh voice: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy listens and listens and then asks: 

”Who are you? I don’t know you. My mother doesn’t call that way. She has a sweet, soft voice. Go away…..Don’t come here any more” 

The wolf goes away. 

Soon mother goat comes, knocks at the door and calls: 

Black kiddy, 

Lovely sonny, 

I have walked over the hill and dale, 

I have made sweet milk for you, 

Open the door let me in, 

And I will give you sweet, sweet milk, 

Black kiddy, 

Lovely sonny! 

The kiddy opens the door, drinks his milk and tells his mother about the wolf.  

“Ba, ba, ba, ba dear Blacky….Well done! It is good that you didn’t open(չբացեցիր) the door. It was the wolf(գայլն էր). If he comes again(Եթե նա կրկին գա), shout at him, “If you don’t go away my mother will kill you(քեզ կսպանի) with her sharp horns”. 

Kiddy — ուլիկ

to graze- արածել

field-դաշտ

harsh-կոշտ

horns-եղջյուրներ

hill-բլուր

dale-ձոր

deep,  In a deep forest is very scare.

forest,    There are many animals in the forest.

to give,  My mother gives me lunch.

to live, My friend lives in Yerevan.

to leave, The fox leaves  the forest.

sweet,  My birthday cake is very sweet.

soft,  I like my soft toy.

to drink. I drink orange juice.

Մաթեմատիկա, Ֆլեշմոբեր

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
Կարեն 500, Նարեկ 200։
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
6 խնձոր
3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։

17 գնդիկ
4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

8 րոպեում
5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10 թիվ
6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:
35 րոպե
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
7 երեխա
8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
5
9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։

3 հատի
10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
100-ով
Անգլերեն Ֆլեշմոբեր

2023 հունվար 4-5-րդ դասարաններ

On which days do you have Mathematics?                       We have Mathematics on …
we do math every day
On which days do you have Country Studies?
we do math every day
On which days do you have Armenian?
On the days of science
On which days do you have Technology?
On which days do you have English?
Almost every day
On which days do you have Russian?
almost every day
II.  Watch the video The Magic Fish and answer the questions. Նայիր այս ֆիմլը և փորձիր պատասխանել հետևյալ հարցերին: http://learnenglishkids.britishcouncil.org/short-stories/the-magic-fish
Option 1

·         Who went fishing?

boy and grentpa

·         What did the grandfather and Robert want to catch?

beautiful fish

·         What will happen if the first person eats that fish?

He will burn his finger

·         They caught a yellow fish with purple spots, a big beautiful silverfish with pink and green diamonds, and a blue fish with red stripes. Which one was the magic fish?

they were all bad

·         What did Robert do when his grandfather was away?

he flashed his finger