Մայրենի, Տեխնալոգիա

Համո Սահյան «Աշուն»

 

 

 

Աշնան օրերն են հասել,

Իջել է ամպը սարին,

Եվ հրաժեշտ է ասել,

Կռունկը մեր աշխարհին:

 

Բարդին էլ չի սոսափում

Արագիլի թևի տակ,

Դեղին թերթեր է թափում

Առվակի մեջ կապուտակ:

 

Կարմիր խարույկ է կարծես

Ծեր տանձենին անտառի,

Թվում է, թե մոտ վազես,

Ձեռք ու ոտքդ կվառի…

 

Քամին շատ էր թափառել,

Պարապ-սարապ թևը կախ,

Բայց արդեն գործ է ճարել,

Տեսեք ինչքան է ուրախ:

Ես և շրջակա աշխարհը

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ

1.Մերկուրի

Մերկուրին արեգակնային համակարգի առաջին մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական  Մերկուրիի աստծո, որը համարվում էր Առևտրի հովանավորը:
Մոլորակը անապատների արքայություն է , նրա մի հատվածը շիկացած անապատ է , իսկ մյուս մասը սառցե դաշտեր:

2.Վեներա

Վեներան Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական դիցարանի Վեներա աստվածուհու:

3.Երկիր

Երկիր մոլորակը արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, այն բացառիկ է իր մթնոլորտային  կառուցվածքով, կյանքի համար անհրաժեշտ պայմաններով

4.Մարս

Մարսը արեգակնային համակարգում չորրորդ մոլորակն է : Նրա մակերեսը պատված է հրաբուխներով, լայնածավալ անապատներով. Ենթադրվում է , որ մարս մոլորակում երբևէ ջուր  է եղել, քանի, որ ուսումնասիրությունների ընթացքում կարմիր մոլորակի վրա  հայտնաբերվել են սառցե գոյացումներ:

5.Յուպիտեր

Յուպիտերը՝ արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակն է , այն իրենից ներկայացնում է գազի գունդ : Արեգակնային համակարգի այդ հսկան ‘ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերը պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով:

6.Սատուրն

Սատուրնը արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է : Սատուրնը գազի վիթխարի գունդ է:

7.Ուրան

Սատուրնից հետո ըստ հաջորդականության  ՝ գտնվում է Ուրանը  , որը դարեր շարունակ համարվել է ամենահեռավոր մոլորակներից մեկը :Այն հայտնաբերվել է Գերշելի կողմից 18-րդ դարի վերջերին: Ուրանը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

8.Նեպտուն

Արեգկնային համակարգում Նեպտունը  նախավերջին մոորակն է, անվանակոչվել է ի պատիվ հռոմեական դիցարանի աստված Նեպտունի, ուը հանդիսացել է ծովերի տիրակալը:
Այն հայտնաբերվել է 1846թ.-ի սեպտեմբերի 23 –ին . մոլորակը անհնար է տեսնել անզեն աչքով: Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

9.Պլուտոն

Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ:  Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից:

Ես և շրջակա աշխարհը

Առասպել Լուսնի ու Արևի մասին

Զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր այս բառերը:

վիճակ – իրադրություն,իրավիճակ

տաք-տաք վիճել –ջղայնացած կռվել

նախատել – հանդիմանել, անպատվել

հանձն առնել – իր վրա վերցնել, ստանձնել

կամք – համառություն, ցանկություն

առարկել – հակաճառել, հակառակվել

Ռուսերեն

Мой день

Меня  зовут  Марина. Мне  восемь  лет.Я  учусь  в  школе. Я  просыпаюсь  в  семь  часов  утра : одеваюсь, умываюсь и завтракаю.В  восемь  часов  я  еду  в  школу  на   автобусе.В  девять часов  начинаются мои уроки.В пять часов  я возвращаюсь  домой. Два   раза  в   неделю  я  посещаю  уроки пианино.В  семь  часов  я  ужинаю,  затем  делаю  уроки,  играю в разные  игры, смотрю телевизор.

 

 

Մայրենի

Բալզաթցիների նոր արկածները

Մի օր էլ բալզաթցիները տեսնելով, որ թռչունները գեղեցիկ թռչում են երկնքում, մտածում են , որ մենք նույնպես կարող ենք թռչել։Նրանք  հավաքվում են գյուղամիջում ու որոշում են թե ոնց թռչեն։Գյուղի առաջնորդը առաջարկում է բարձրանալ գյուղի մոտի բարձր սարը և այնտեղից թռչեն։Այդպես էլ անում են երգելով պարելով բարձրանում են սարը։Հասնելով տեղ  սկսում են հերթով սարից թռնել և ոչ թե վերև են բարձրանում այլ ներքև են գլորվում։Գլորվելուց կոտրում են ոտքերը ձեռքերը, գլուխները և տխուր վերադառնում են գյուղ։

Մայրենի

Ճանապարհորդություն դեպի Լուսին (մաս 2)

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում եւ սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.
Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:
Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:
-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետեւի՜ց:
Ասում է ու վազում: Գյուղացիներընրա հետեւից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիսուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:
Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում եւ իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:
Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս: Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին եւ ասում.
Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչեւ հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմգնանք լուսինը գրավենք, տեսնենք ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին եւ բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:
Խորհրդականներն ուրախությունից ծափ են տալիս: -Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:
Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարեւան բերի՝ քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա եւ, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա: Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում եւ մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձեւով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, եւ էլ ուրիշ տակառ չի մնում, վերեւից գոռում է.
Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:
Ներքեւից բալզաթցիները թե գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարեւան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք: Թո՜ւ,- վերեւից բարկանում է առաջնորդը: — Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքեւի տակառը հանել տվեք: Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաեւ առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, եւ ոչ մեկը ծպտուն չի հանում:
… Ու մինչեւ օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.
    Իրարանցում — խուճապ, տագնապահար վիճակ
    Նշմարել — Նկատել, աղոտ կերպով տեսնել
    Շվարել — Մոլորվել, շփոթվել,
    Աղետ — Դժբախտություն, չարիք
  2. Համառոտ պատմի՛ր, թե ինչպես էին բալզաթցիները եկեղեցին տեղից շարժում եւ այդ հատվածը վերնագրի՛ր:

Չշարժվող եկեղեցի․

Բալզաթցիները գործեցին   հաստ  պարան   ու   կապեցին եկեղեցու զանգակատանը, որպեսզի  եկեղեցին տեղաշարժեն։

  1. Բալզաթցիների արարքները թվարկի՛ր.
    Ա) եկեղեցին տեղաշարժելը
    Բ) վառվող երկինքը հանգցնելը
    Գ) տակառներով հասնել լուսին
  2. Ինչպիսի՞ն էին բալզաթցիները:

Բալզաթցիները մի քիչ անխելք էին և միամիտ, բայց նաև բարի էին։