Բնագիտություն

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալը Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև` մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտը չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:

Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:

Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

Հարցեր ե առաջադրանքներ

1.Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:

Ջուրը գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա

2.Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:

Տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ

3․Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։

Եթե ջուրը գոլորշիանում և թափվում է սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ: Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը  քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ:

4․Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ: 

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,Շշուկով դիպավ իր հարևանին,Խշխշաց հանկարծ իմ գլխի վերևՈւ տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզվածՈւ ոսկեզօծված գլուխն օրորում,Իր մեծ գրկի մեջ քամու համբուրածՓոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,Երկինք էր հասնում խշշոցը նրա…Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց-հին

դիպել-հպվել

ոսկեզօծված-Ոսկու շերտով պատած, ոսկեջրած

ալեկոծվել-ալիքվել

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև,

Ալեկոծվում էր անտառը հուզված,

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Խորը աշուն էր։Անտառում քամի էր ուժեղ։ Քամին սուլում էր անտառում թափում էր տերևները։ Թափված տերևները խշշում էին։

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա: —Քամին ուժեղ սուլում էր անտառում, տերևները ուրախ ձայներ էին հանում հեռվում և կարծես ծիծաղում էին անտառի վրա։

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանը տերևները փոխում են իրանց գույները ընդունում են դեղին, կարմիր երանգ և  ընկնում են, իսկ անտառի կենդանիները պատրաստվում են ձմռանը։ Աշնանը դաշտերում բերքահավաք է լինում։

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

                                                        Քամին ու տերևը

Մի անգամ անտառում քամին թռչելով տեսնում է մի տերև, որը շատ էր ուզում մնալ ծառի վրա և չընկնել բայց քամին այդ տեսնելով ասաց տերևին, որ նա պետք է ընկնի, որ ձմեռը գա բայց տերևը չեր լսում ու շարունակում էր շատ ուժեղ բռնել ծառը քամին այդ պահին ջղայնացավ և շատ ուժեղ փչեց։Տերևը թռավ և ընկավ հատակին, դրանից հետո քամին հանգիստ արտաշնչեց և շարունակեց ճանապարհը։