Մայրենի

Գրիմ եղբայրներ Ձյունանուշն ու Ալծաղիկը

Ես աշնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Գրիմ եղբայրների Ձյունանուշն ու Ալծաղիկը հեքիաթը։Հեքիաթը երկու քույրիկների մասին է, ովքեր մայրիիկի հետ ապրում էին անտառի կողքի իրենց տնակում։Նրանք շատ բարի էին և հոգատար։

Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:

Ամենազվարճալի հատվածը, երբ Ձյունանուշն ու Ալծաղիկը իրենց տանը խաղում և ծիծաղում էին արջի հետ իրենց տանը։
Քեզ ո՞ր հատվածը դուր եկավ և ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ այն հատվածը,երբ արջը սպանեց չար թզուկին և վերածվեց գեղեցիկ արքայազնի ու ամուսնացավ Ձյունանուշի հետ, իսկ նրա եղբայրը Ալծաղիկի հետ։ Ես հավանեցի այս հատվածը,որովհետև բարին հաղթեց չարին։

Նկարագրեք և բնութագրեք գլխավոր հերոսին 3-ական հատկանիշներով:

Հեքիաթի գլխավոր հերոսները Ձյունանուշն ու Ալծաղիկն էր, նրանք շատ բարի, հոգատար և բոլորին օգնող էին։
Գրքի ո՞ր հատվածն էր ամենազարմանալին:

Ամենազարմանալի հատվածը, երբ արջը վերածվեց գեղեցիկ արքայազնի։
Գրքի ո՞ր հատվածն էր ամենատխուրը:

Ամենատխուր հատվածը այն էր, երբ գարունը եկավ և արջը  ասաց աղջիկներին, որ այլևս չեն հանդիպելու։
Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Այս հեքիաթից ես սովորեցի, որ պետք է լինել շատ բարի և հոգատար և ոչ մեկին պետք չի վնաս տալ։

Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Սարդարապատի հուշահամալիր և Զվարթնոցի տաճար

Աշնանային արձակուրդներին ես իմ ընտանիքի հետ գնացել էի ճամփորդության։Մենք գնացել էինք Արմավիրի մարզ։Արմավիրի մարզում մենք այցելեցինք Սարդարապատի հուշահամալիր և Զվարթնոցի տաճար։Զվարթնոցի տաճարը շատ հետաքրքիր էր։Մենք եղանք թանգարանում և ես այնտեղ տեսա տաճարի նախկին տեսքը, այն շատ գեղեցիկ էր։ Տաճարի բակում կար մեծ փոս։Այնտեղ պահել էին Գրիգոր Լուսավորչի մասունքները։Հետո գնացինք Սարդարապատի հուշահամալիր։Այնտեղ շատ խաղաղ էր և հանգիստ։Մենք զբոսնեցինք և վերադարձանք տուն։

Ռուսերեն

Корней Чуковский ЦЫПЛЁНОК

https://www.youtube.com/watch?v=CT7dYahYmDI

Жил на свете цыпленок. Он был маленький. Но он думал, что он очень большой, и важно задирал голову. И была у него мама. Мама его очень любила.  Как-то раз налетел на маму чёрный кот и погнал её прочь со двора. Цыплёнок остался у забора один. Вдруг он видит: взлетел на забор красивый большой петух и во всё горло закричал:

— Кукареку! Я ли не удалец? Я ли не молодец?

Цыпленку это очень понравилось. Он тоже вытянул шею. И что было сил запищал:

-Пи-пи-пи-пи! Я тоже удалец! Я тоже молодец!

Но споткнулся и шлепнулся в лужу. В луже сидела лягушка. Она увидала его и засмеялась: “Ха-ха-ха! Ха-ха-ха! Далеко тебе до петуха!”

Тут к цыпленку подбежала мама. Она пожалела, приласкала его.

1.Каким был цыплёнок?

Цыпленок был маленьким.

  1. Опишите маму цыплёнка.

Мама  была очень добрая и  любила цыплёнка.

  1. Опишите кота.

Кот был чёрный и очень  злой.

  1. Опишите петуха.

Петух любил кукарекать и любил  прыгать.

Մաթեմատիկա

Մաթեմատիկական խնդիրներ

1.Արամը ուներ 20 տերև իսկ Կարինեն ուներ 2 անգամ ավելի։Քանի՞ տերև ունեին նրանք միասին։

Լուծում  2×20=40

20+40=60

Պատասխան․60 տերև

2.Լուսինեն հավաքել էր 15կգ  խնձոր իսկ նարեկը 3 անգամ ավելի։Քանի՞ կգ խնձոր ունեին նրանք միասին։

Լուծում  15×3=45 կգ

15+45=60 կգ

Պատասխան 60 կգ

3.Անին հավաքել էր 16 տանձ իսկ Մարկը 13-ով պակաս ։Քանի՞  տանձ ունեին նրանք միասին։

Լուծում  16-13=3

16+3=19

Պատասխան․ 19 տանձ

4.Աշնանային արձակուրդները տևում են 14 օր, որից 5 օրը ես անցկացնում եմ իմ պապիկի տանը՝Մարտունիում։Քանի՞ օր եմ մնալու մեր տանը։

Լուծում   14-5=9

Պատասխան․  9 օր

5.Աշնանային արձակուրդներին ես արթնանոում եմ առավոտյան ժամը 9 անց 30-ին, և քնում եմ երեկոյան 10-ին քանի՞ ժամ և րոպե եմ արթուն մնում։

Լուծում       10=22:00

22-9ժ 30 րոպե=12 ժ 30 ր

Պատասխան․  12 ժ 30 ր

 

Մայրենի

 Խոզն ու ագռավը           Աթաբեկ Խնկոյան

https://youtu.be/UIDcBD27pBM

 

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
Ի՞նչ ես անում, այ անգետ, —
Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Առակից դուրս գրիր այն քառատողը, որտեղ կա՝ չորանա, զորանա, ունենամ, գիրանամ բառերը:

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

 Գրի՛ր բառեր որոնք սկսվում են օ և ո տառերով:

Ոզնի, որսորդ, ոսկի, որդան, ոտք․

օգուտ, օգնել, օձ, օդաչու, օրորոց․

 Նախադասությունը լրացրո՛ւ:

Իմ գնդակը գլորվում է, որովհետև նա կլոր է:

Ընկերս եկավ մեր տուն, որ  միասին խաղ խաղանք:

Թռչունները չվում են տաք երկրներ, որովհետև նրանք ձմռանը ուտելիք չեն գտնի:

 Հետաքրքիր է իմանալ:

Ինչպես է երկրի վրա առաջացել ջուրը

Գիտնականների մի մեծ խումբ կարծում է, որ Երկիր մոլորակը միլիոնավոր տարիներ եղել է առանց ջրի: Հետո, դարձյալ միլոնավոր տարիների ընթացքում մեր մոլորակը տիեզերքից ենթարկվել է բազմաթիվ <<ռմբակոծությունների>>, այսինքն, հազարավոր երկնաքարեր են ընկել մեր մոլորակ: Այդ երկնաքարերը պատված են եղել սառույցով, և, ընկնելով Երկրի վրա, սառույցը հալվել է ու դարձել ջուր: Այս տեսակետն, իհարկե, վերջնական ապացուցված չէ: Գիտնականներն անգամ փորձում են հասնել տիեզերք,  վերցնել երկնաքարերի սառույցի  նմուշն ու դրա բաղադրությունը համեմատել մեր ջրի հետ: Միայն այդ համեմատությունը կարող է վերջնական պատասխան տալ այդ հարցին: