Անգիրներ, Մայրենի

Ինքնուրույն աշխատանք

161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´րհամապատասխան բառով:

Ինչպիսի՞ արև, պայծառ արև

 ինչպիսի՞ օր, լավ օր

ինչպիսի՞ առվակ, լապույտ առվակ

 ինչպիսի՞ հեռուստացույց, մեծ հեռուստացույց

ինչպիսի՞գիրք, հետաքրքիր գիրք

ինչպիսի՞մարդ: բարի մարդ

162. Պարզի´ր, թե տրված բառակապակցություններիմեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածականանունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):

Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելականքաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերինհարթակ, հեռատես գիտնական:

163. Բառերը բաժանիր երկու խմբի գոյականների և ածականների:

ԳՈՅԱԿԱՆ — կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղաբ, հեռուստացույց, Հայաստան,վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ,մարտակառք,կառապան, հեծանիվ,  պատմություն,թռչուն,թռիչք, գարուն, արև:

ԱԾԱԿԱՆ  — հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ,հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր,հմուտ,մարտական,եռանիվ,այլ,պատմական,խիզախ, շքեղ, արևոտ, երկար:

164. Ա և Բ խմբի բառերի իմաստներիտարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդբաոերը:

Ա .ածական                   Բ  բայ
մեծ                        մեծանալ
բարձր                  բարձրանալ
չոր                        չորոնալ
չար                       չարանալլ

165. Տրված զույգ նախադասությունների մեջընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտնարդեն կանաչում է:Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է  ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:Այդ քաղաքում մի  բարի հսկա էր ապրում: Հսկանբարիացավ ու երեխաներին այգի հրավիրևց:Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրաքանդակել իրեն: Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

166. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանցտարբերությունը բացատրի´ր:

Գոյական — ծաղիկ, ժամացույցղ, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, սև, ինքնաթիռ,գարուն,թիթեռ, պահակ, նավակ, հատիկ

ածական — ջիջնջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, պալծառ, երկաթյա, գաղտնի, ոսկեզօծ

բայ — վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, ոսկեզօծել, պահել

167. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:Մտերմորեն խրատում էր:Վաղուց հասել է:Ամբողջովին մոռացվել է:Լիովին բավարարվեց:Բազմիցս ասել եմ: Երբեմն լսվում Է:

168. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:

 Մակբայ -անմիջապես ,մտերմորեն, վաղուց, ամբողջովին, լիովին, բազմիցս, երբեմն,

169. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերիո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

Անգիրներ, Մայրենի

Ընթերցարան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում

Անգիրներ

Ավետիք Իսահակյան Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:
Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:
Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ: