Մայրենի

Դոնալդ Բիսեթ․ Կայարանը, որն իր տեղում չէր մնում

Սեմյուել անունով մի թագավոր կար։ Երբ նստած էր գահին, նրա մտքով անցավ, որ հիանալի բան կլիներ, եթե գնացքով իր տատիկին այցելության գնար։ Հրաժեշտ տալով թագուհուն, նա ճամփա ընկավ։Հասավ մինչեւ Վաթերլոո կայարանը, շարժվող սանդուղքներով բարձրացավ կառամատույց եւ հանկարծ լսեց, թե ինչպես է կայարանը յուրովի խոսում։Կայարանը ասում էր,որ ուզում է գնա թեյ խմի։Ու հենց որ Սեմյուել թագավորը ուզեց քայլ անել դեպի կառամատույց, կայարանից հետք անգամ չմնաց։Թագավորը մտածեց, որ կուշանա գնացքից։ Բղավեց կայարանի վրա,որ անմիջապես ետ վերադառնա։Թեյը խմելուց հետո կայարանը վերադարձավ, եւ Սեմյուել թագավորը նստեց գնացք։ Վերջապես, գնացքն էլ շարժվեց։

Թիկ֊թիկ֊թիկ, թիկ֊թիկ֊

Քիչ անց նրանք ճամփեզրին արածող մի կով տեսան։ Գնացքը կանգ առավ։

— Մենք ճի՞շտ ենք գնում դեպի տատիկի տուն,— հարցրեց մեքենավարը։

— Ճիշտ եք գնում,— պատասխանեց կովը։— Թույլ կտա՞ք ես էլ միանամ ձեզ։

— Իհարկե,— ասաց մեքենավարը։— Շուտ բարձրացիր, գնանք։

Սելլին (այսպես էր կովի անունը) բարձրացավ բաց վագոն ու նրանք շարունակեցին ճանապարհը։ Երբ մի քիչ էլ գնացին, տեսան, որ Վաթերլոո կայարանը շնչակտուր վազում է իրենց ետեւից։

— Թույլ կտա՞ք, որ ես էլ միանամ ձեզ,— գոչեց կայարանը։— Խնդրեմ,— պատասխանեց Սեմյուել թագավորը։

Բոլորը միասին շարունակեցին ճանապարհը եւ շուտով հասան տատիկի տուն։Տատիկը շատ զարմացավ այդքան մեծ խումբը տեսնելով։ Կատակ հո չէ՞ր… Եկել էին շոգեքարշի մեքենավարը, Սելլին, Սեմյուել թագավորը, ու վերջապես, անձամբ ինքը՝ Վաթերլոո կայարանը։Բայց տատիկը սիրով ընդունեց հյուրերին եւ բոլորին հյուրասիրեց թեյով։ Թեյը խմելուց հետո Սեմյուել թագավորն ասաց․

— Ժամանակն է, որ վերադառնանք։ Ժամը հինգին լինելու եմ Վաթերլոո կայարանում։

— Բայց Վաթերլոո կայարանն այստեղ է,— ասաց տատիկը։— Ո՞ւր ես շտապում։

— Իսկապես,— ուրախացավ թագավորը։— Ուրեմն, կարելի է չշտապել։ Մի֊մի բաժակ թեյ էլ խմենք։

Տատիկը նորից թեյ տվեց, իսկ հետո մինչեւ ժամը հինգը նրանք հանգիստ խաղացին։ Հետո էլ հրաժեշտ տվեցին տատիկին ու անմիջապես հայտնվեցին Վաթերլոո կայարանում։ Որտեղից մեկնել էին, այնտեղ էլ ժամանեցին։ Իհարկե, բացի Սելլիից, որովհետեւ տուն հասնելու համար նա պետք է նստեր գնացք։

— ՈՒրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս,— ասաց թագավորը Վաթերլոո կայարանին, երբ հրաժեշտ էին տալիս իրար։— Ցտեսություն։ Թագուհին սպասում է ինձ։ Անպայման հյուր եկեք, սիրով կընդունենք։

Մայրենի

Դոնալդ Բիսեթ Փոքրիկ տղան, որը մռնչում է վագրերի վրա

Հնդկաստանում ապրում էր Սադի անունով փոքրիկ տղա։Նա շատ էր սիրում մռնչալ վագրերի վրա։Նրա մայրիկը  ասում է, որ վագրերը վտանգավոր են, որ զգույշ լինի։Մի օր երբ Սադիի մայրիկը խանութ է գնում Սադին վազում է վագր գտնելու, որ մռնչա։Շատ հեռու պետք չէր գնալ նա հանդիպում է վագրի ու սկսում է մռնչալ։Վագրը վիրավորում է թողնում գնում։Հաջորդ օրը նույնպես տեսնելով վագրին մռնչում է և թփթփացնում ուսին։Վագրը չէր հանդուրժում, երբ ուսին թփթփացնում էին, եւ փախավ հեռու։ Նա պոչով մտրակում էր գետինը, սրում էր ճանկերը եւ վարժվում էր մռնչալ ավելի ահարկու։Հետո գնաց լճակ՝ ջուր խմելու։ Խմելիս, ջրի մեջ տեսավ իր արտացոլումը։ Նրան էր նայում դեղին ու սեւ շերտերով, երկար պոչով մի գեղեցիկ, գեղեցիկ վագր։ Նա դարձյալ մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ իրենից վախեցած, վազեց֊փախավ։ Վազեց, այնքան վազեց, մինչեւ որ հոգնեց։Հետեւյան օրը, երբ Սադին անցնում էր մոտով, վագրը խոսքի բռնեց նրան։Վագրը նրան հարցրեց թե ինչու է մռնչում վագրերի վրա,իսկ Սադին ասեց, որ վագրերը աշխարհում ամենասարսափելի գազաններն են և նա վախենում է նրանցից դրա համար էլ մռնչում է։Նրան թվում է, երբ ինքը մռնչում է վագրերի վրա նրանք վախենում են իրենից։Վագրը գոհունակությամբ մռլտաց։ Փոքրիկ տղան արդեն նրան դուր էր գալիս։Այդ օրից ի վեր նրանք հաճախ էին միասին զբոսնում եւ մռնչում իրար վրա։

 

Մայրենի

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

Եկավ ամառը։Դպրոցում դասերը վերջացան, Մանչուկին ծնողները պատրաստվում էին տատիկի մոտ ուղարկել։Բայց մինչև ուղարկելը պետք է տոնեին Մանչուկի ութ ամյակը։Մանչուկը շատ էր ցանկանում,որ Կառլսոնը մասնակցի իր ծնունդին և երազում էր շնիկ նվեր ստանալ։Ծննդյան առավոտ Մանչուկը արթնանում և բազուն նվերներ է ստանում։Նա շատ երջանիկ էր։Նա մայրիկին խնդրում է, որ թույլ տա Կառլսոնին մասնակցել իր ծնունդին։Մայրիկը թույլ է տալիս։Մանչուկի քույրիկն ու եղբայրը Մանչուկի համար թավշյա շնիկ էին պատրաստել և նվիրեցին նրան։Մանչուկը տեսնելով,որ շնիկը իսկական չէ սկսում է լացել։Մինչ Մանչուկը լացում էր մոտենում են հայրիկն ու մայրիկը ասում են, որ նա հյուր ուն,որի անունն է Բիմբո։Մանչուկը տեսնով շնիկին երջանկությունից քիչ է մնում ուշաթափվի։Նա երջանիկ դիմավորում է իր ընկերներին։Գալիս է նաև շատակեր Կառլսոնը և սկում է խժռել ամեն ինչ։Այդ Ժամանակ մայրիկը մտածում է, որ շնիկի օգնությամբ Մանչուկը կմոռանա հորինված ընկերոջ՝Կառլսոնի մասին։Հայրիկը, մայրիկը, Բոսսեն և Բետտան գալիս են Մանչուկի սենյակ տեսնելու թե ինչպես է անցնում Մանչուկի ծնունդը։Նրանք զարմանքից քարանում են տեսնելով հաստլիկ մարդուկին։Ծանոթանում են Կառլսոնի հետ։Մանչուկը անսահման երջանիկ էր։Նա փչում է իր ծննդյան տորթի մոմերը և հաջորդ առավոտյան Կառլսոնին հաջողություն ասելով գնում է տատիկի մոտ և հույս ունի, որ հենց վերադառնա նորից իր ընկերոջը կհանդիպի։