Մայրենի

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Աշնանը բոլոր տերևները դեղնում են։

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Քամին քշում է բոլոր տերևները։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ոսկի տերև-դեղին տերև

Ոսկի ճյուղ-դեղին ճյուղ

ծով գանձեր-շատ գանձ

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

Անտառի զարդ ոսկեզօծ ծառերն են։ Ոսկե աշունը մեզ մոտ եկավ։ Աշնան քամին բոլոր տերևները քշեց։ Ծառերի տերևները կարծես դեղին բոցեր լինեին։

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Այս բանաստեղծությունից ես ստացել եմ ուրախ և աշնանային տրամադրություն։

5. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Ամեն ինչ դեղին գույն է ստացել, տերևները, ճյուղերը։ Քամին տերևները քշում է, և կարծես դեղին հրդեհ լինի ու դեղին ծուխ։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու:

ԱՇՆԱՆ ԵՐԳԸ

Հ. Հայրապետյան

Տերևները քամու հետ
Պար են բռնել առաջ-հետ,
Խշխշում են ու երգում
Նոր զարդարված պուրակում:

-Գալդ բարի, ա՜յ աշուն:
Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:
Գետակը գիժ ու պղտոր
Շտապում է դեպի ձոր,

Քչքչալով ձորակում
Փրփրում է ու երգում:
-Գալդ բարի, ջա՜ն աշուն,
Ինչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:

Կռունկները կռկռան
Թևին տվին վեր թռան,
Դեպի հարավ ձգվեցին,
Կռկռացին, երգեցին:

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին:

Ես ընտրել եմ Վիվալդիի ստեղծագործությունը, որովհետև աշխույժ էր և ուրախ տրամադրություն հաղորդեց ինձ։

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Ես նվագում եմ Աշնանային երգ ստեղծագործությունը։

https://www.youtube.com/watch?v=2NYK7x5_ego

Մաթեմատիկա

13.10.2022.

Վարժ․121

Արտագրի՛ր և լրացրո՛ւ բաց թողաց ու թվանշաները

Ա)2×10000+3×1000+1×1=23001

800000+10000+31=810031

Բ)2 հազ․+5 մ․=2005

4հազ․+2 հ․+8 մ․=4208

վարժ․124

Մարզի՛ր հիշողությունդ

վարժ․122

Կարդա՛, մեկնաբանի՛ր և պատասխանի՛ր հարցերին։

Եթե 218 թվի գրությունը աջից կցագրենք 0 թվանշանը, ապա ի՞նչ ցույց կտա ստացված թվի յուրաքանչյուր թվանշան։

2-հազարավոր

1-հարյուրավոր

8-տասնավոր

Քանի՞ անգամ կմեծանա թիվը, եթե նրա գրության աջից կցագրենք երկու հատ 0 թվանշան։ Ասա՛ օրինակներ

218-21800

Կմեծանա 100 անգամ

վարժ․123

Ժամը քանի՞սը պետք է ցույց տան երկրորդ և երրորդ ժամացույցները։

11:20+4 ժ 45ր=16։05

16։05-1ժ 25ր=14:40

Երգ

Իմ սիրելի Երևան 

Խոսք  և երաժշ. Առնո Բաբաջանյան
Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:
Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,

Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք