Մայրենի, Ֆլեշմոբեր

Մայրենի․Ֆլեշմոբ

1.    Վերադասավորի՛ր «մոկասեծ» տառախումբը և գրի՛ր ստացածդ բառը։ 

Մոծակ ես

2.    Օգնի՛ր կենդանիներին հասնել իրենց տները։ 

Արջ-որջ
Կով-գոմ
Հավ-հավանոց
Մեղու-փեթակ
Շուն-բուն
Ոչխար-փարախ
Ծիծեռնակ-բույն

3.       Ո՞ր ասացվածքն է «թաքնվել» նկարում։

Captionless Image

Ճուտը ձվից դեղին է դուրս գալիս
4.     Ո՞ր տառերի միջև չեն կարող լինել և՛ «ա», և՛  «ո» տառերը։ 

Գ-մ, կ-վ, ն-վ, բ-յ, գ-լ։ 

 Գոմ, կով, նավ, բայ, գալ

5․ Մարդու մարմնի ո՞ր  մասն է, որի «անունով» բանջարեղեն է աճում տատիկի այգում։ 
Բազուկ

6.     Տրված բառակապակցություններից որի՞  մեջ «ոսկե» բառը փոխաբերական իմաստ չի արտահայտում․ 

Ոսկե սիրտ

Ոսկե աշուն

Ոսկե ձեռքեր

Ոսկե ապարանջան

7.     «Հացենի, բալենի, նռնենի, թզենի, թթենի, խնձորենի» շարքում  ո՞րն է ավելորդ և ինչո՞ւ։ 
Հացենի
Հացենին պտղատու ծառ չի։

8.     Իսկ գիտե՞ս, թե բոլոր բառերի ո՞ր մասն է ծառը թաքցրել հողում։

Արմատ

9.     Քեզ ծանոթ բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՛ր դրանք և գրի՛ր հեղինակի անունը։ 

Համո Սահյան «Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

10. Լրացրո՛ւ նշված բառերի բաց թողնված տառերը։ Այդ բառերը գործածելով՝ հորինի՛ր աշնան մասին պատում։ 

Արևային, ոսկեհանդերձ, տերևաթափ, գունազարդել, բերքահավաք։

Լինում էր չեր լինում մի ուժեղ քամի նա երբ միշտ աշուն էր գալիս միշտ շատ ուժեղ պչում էր, որ բոլոր տերևները ընգնենբայց մի օր քամին նկատում է մի  տերև, որը չի ընգել նա պչում է և պչում է բայց տերևը չեր ընգնում և քամին այդպես ուժեղ պչեց բայց թափվեցին ուրիշ տերևները բացի այն տերևից և նա խնդրում է արևից օգնություն և ասաց։

—Արև  քույրիկ օգնիր ինծ թափլ այդ անլսող տերևին

իսկ արևը պատասխանեց

—Իհարկե քամի եղբայր ես քեզ կօգնեմ

հետո արևը այնքան ուժեղփայլաց և շողաց, որ բոլոր տերևները չորացան այն տերևի հետ իսկ քամի երբ բոլոր տերևնեը չորացան նա շատ ուժեղ պչեց, որ բոլոր տերևները թապվեցին այն անլսող տերևի հետ։

11․Համացանցից օգտվելով` պատրաստի´ր Մխիթար Սեբաստացու կողմից միաբանության հիմնման մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ: Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում, հղումն էլ՝ այստեղ։
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։
Մաթեմատիկա, Ֆլեշմոբեր

Ապրիլ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1.Բոլոր երկիշ թվերը գրառելու համար քանի՞ երեք թվանշան են օգտագործում։  
9անգամ։
2. Մտապահված թիվը մեծացրին 6 անգամ, արտադրյալը  փոքրացրին երկուսով և արդյունքում ստացան 14-ից 5 անգամ մեծ թիվ: Գտեք մտապահած թիվը։
14×5=70
70+2=72
72:6=12
Պատ 12
3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 12 է: Գտեք այդ եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը։
12:3=4
4×4=16
Պատ 16
4. Եղբոր և քրոջ տարիքների գումարը 2 տարի առաջ15 էր: Այժմ քույրը 13 տարեկան է: Քանի՞ տարի պետք է անցնի, որպեսզի եղբայրը դառնա 9 տարեկան:
3 տարի հետո
5. Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։
12կգ= 12000գ
20×300=6000
12000-6000=6000
6000:200=30
30-20=10
Պատ՝ 10
6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:
50:2=25
11:45+25=12:10
Պատ՝ 12:10
7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։
900:2=450
Պատ՝ 450
8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած  լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):
4 հատով չի կարող
10. Տրված երեք ուղղանկյունների պարագծերը նշված են ուղղանկյունների ներսում (տես նկարը)։  Գտեք դատարկ ուղղանկյան պարագիծը:
Подпись отсутствует
41-24=17
17+18=35
Պատ՝ 35
Մաթեմատիկա, Ֆլեշմոբեր

Մարտ ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1.  Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին     
30×4=120
120:2=60
30+60=90
90 կենդանի
2.  Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը: 
90+8+5=103
103=1ժ 43ր
17։10+1ժ 43ր=18:53
3.  Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:

Подпись отсутствует

4. Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։
16×50=800
1200-800=400
Դրամարկղում կար 400 դրամ
5.  Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը:
6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։ 
7. Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։
58-15=43
64-21=43
8. Երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 440 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։  Հանդիպումից կես ժամ անց նրանց միջև հեռավորությունը 55կմ էր։ Քանի՞ ժամ հետո էին հանդիպել։ 
9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:
10.  Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն է ամենամեծ քառակուսու մակերեսը
Подпись отсутствует
8×8=64
Մաթեմատիկա, Ֆլեշմոբեր

Մաթեմատիկական ֆլեշմոբ

1.  Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը։
Կավարտի չորեքշաբթի
2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։
13+14+15=42
3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար։
7+4=11 11×3=33
4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։
40-21=19
12+19=31
5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապահների զույգը
6 եղանակով, Սուրեն-Անահիտ, Սուրեն-Բաբկեն, Սուրեն-Գայանե, Գայանե-Անահիտ, Գայանե-Բաբկեն, Բաբկեն-Անահիտ,
6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը։
Մոնայի ծնունդը երեքշաբթի էր
7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:
300+300=600
8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։
Ամենաերկարը դեղինն է։
9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։
5×2=10
10+2=12
10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:
օգտագործել են 12 թիվ համարակալել են 3ից 14ը։
Մաթեմատիկա, Ֆլեշմոբեր

Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
Կարեն 500, Նարեկ 200։
2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
6 խնձոր
3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։

17 գնդիկ
4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

8 րոպեում
5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10 թիվ
6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն:
35 րոպե
7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
7 երեխա
8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
5
9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։

3 հատի
10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
100-ով
Մաթեմատիկա, Ֆլեշմոբեր

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:
Подпись отсутствует

15
2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար  քայլ, իսկ Դավիթը՝ 17:  Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:
Նարեի քայլը ավելի երկար է
3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:
13
4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:
Դավիթը
5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը  2 տարի հետո:
18
6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը  լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
40
7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15:  Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:
17 Արամը, 23 Լուսինեն
8. Արամը չորսերով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ հինգերով (50, 45,  40 և այլն) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:
9+11=20
9. Ամառային ճամբարը սկսվում է  2022թ.  մայիսի 30-ից և տևելու է 12 օր: Շաբաթվա ի՞նչ օր կլինի ճամբարի վերջին օրը:
Կիրակի օր
10. Մեկ կիլոգրամ ելակի գնով կարելի է գնել երկու կիլոգրամ լոլիկ: Մեկ կիլոգրամ լոլիկի գնով կարելի է գնել երեք կիլոգրամ վարունգ: Քանի՞ կիլոգրամ վարունգ կարելի է գնել երկու կիլոգրամ ելակի գնով:
2×3=6 կգ
6×2=12 կգ
Մայրենի, Ֆլեշմոբեր

Մայրենի ֆլեշմոբ

1. Ղազարոս Աղայանի «Ամիսներ և չորս եղանակ» բանաստեղծության մեջ ամսանունների տեղերը խառնվել են, փորձի՛ր  դասավորել։
Подпись отсутствует

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։
2. Ամեն անգամ բառի մեջ մեկ տառ փոխելով՝ «քար»-ից ստացի՛ր «ջուր»։
քար-սար-սուր-ջուր
3. Առաջին, երկրորդ, երրորդ ծաղիկներից երկու, իսկ չորրորդ, հինգերորդ, վեցերորդ ծաղիկներից մեկական տառ վերցնելով՝ ստացի՛ր մայիսյան տոներից մեկի անվանումը։
Подпись отсутствует

Համբարձում
4. Բառերի մեջ թաքնված են կենդանիներ։ Գտի՛ր նրանց։
Подпись отсутствует

Արջ, գայլ, շուն, վագր, բադ
5. «Համբարձում» բառից «քամի՛ր» նոր բառեր։
համ, բարձ, ձու, բահ, հաբ, մուր
6. Գտի՛ր «ավելորդ» բառը։
Подпись отсутствует

Լուսին, թափանցիկ
7. Ծաղիկների անունները դասավորի՛ր այբբենական կարգով։
Подпись отсутствует

Անմոռուկ, արևածաղիկ, կակաչ, մանուշակ, մեխակ, յասաման, սուսամբար․
8. Գրի՛ր մեկ բառով։
Подпись отсутствует

Թևավոր, ձայնավոր, բարևել, նվիրել, բալենի, ընկուզենի
9. Դիտի՛ր տեսանյութը և լրացրո՛ւ երգի պակասող բառերը։
Подпись отсутствует

Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
10. Շարունակի՛ր և պատմի´ր ծաղկի մասին։ Կար-չկար մի ծաղիկ, անունը՝ ․․․
Կար-չկար մի ծաղիկ, անունը ձնծաղիկ։ Այս ծաղիկը շատ էր սիրում արևի շողերը, բայց մի օր եկավ ձմեռը և նա ստիպված քնեց։Նա անհամբեր սպասում էր, թե երբ գարունը կգար։ Եվ ահա գարունը երկար սպասեցնել չտվեց։ Հենց գարնան առաջին տաք օրերը սկսվեցին ձնծաղիկը սկսեց գլուխը դուրս հանել։ Չնայած ձյունը ամբողջությամբ չէր հալվել, բայց ձյան տակից շողում էր նրա գեղեցիկ գլուխը։
Ես և շրջակա աշխարհը, Մայրենի, ճամբորդություն

Տեղեկություն Հրազդան գետի մասին

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։

 

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[2][3]։

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի Ունի 141 կմ երկարություն։

 

Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի,

 

Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

 

Մաթեմատիկա, Ֆլեշմոբեր

Մաթեմատիկա. ֆլեշմոբ

1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:
Подпись отсутствует

6 աջ
2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:
Подпись отсутствует

36 օր
3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:
Подпись отсутствует

4 և 12
4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:
Подпись отсутствует

12 ձու
5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։
1 թերթ
6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:
Подпись отсутствует

Դեղին
7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:
112, 121, 211, 103, 310, 301, 130, 400, 202, 220, 10 թիվ
8. 3 ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։
3 ժամ
9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:
Подпись отсутствует

3ձու
10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:
2800-1800=1000
1800-1000=800
1կգ բրինձը= 800 դրամ
1 կգ չամիչը=1000դրամ