Երգ

Համբարձման երգեր, պարերքներ

Համբարձում էգարուն է,

Ջա՜նծաղիկջա՜նջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜նվիճակջա՜նջա՜ն:

Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜նծաղիկջա՜նջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜նվիճակջա՜նջա՜ն:

Կայնել ես վարդի հովին,

Ջա՜նծաղիկջա՜նջա՜ն,

Քամին տա ծոցիդ մովին:

Ջա՜նվիճակջա՜նջա՜ն:

Ամեն քեզի տեսնելիս,

Ջա՜նծաղիկջա՜նջա՜ն,

Համ՝ Համբարձումհամ՝ Զատիկ:

Ջա՜նվիճակջա՜նջա՜ն:

Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜նծաղիկջա՜նջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ:

Ջա՜նվիճակջա՜նջա՜ն:

Վիճակի երգ

1. Մանի ասեմ ու շարեմ,Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,Լցնեմ տոպրակն ու կարեմ,Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:2. Ծաղիկ ունեմ նարընջի,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Տըղա, վեր արի փընջի,Ջան, վիճակ, ջան, ջան:3. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Ոսկին ծալեծալ կուզեմ,Ջան, վիճակ, ջան, ջան:4. Ծաղիկ ունեմ` ալա յա,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Ալա չի, ալվալա յա,Ջան, վիճակ, ջան, ջան:5. Արևը կամար-կամար,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Կապել ես ոսկե քամար,Ջան, վիճակ, ջան, ջան:6. Սարեն կըգա ձիավոր,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Մեր տունը չարդախավոր,Ջան, վիճակ, ջան, ջան:զ7. Հըրես եկավ իմ աղբեր,Ջան, ծաղիկ, ջան, ջան,Երեք օրվա թագավոր,Ջան, վիճակ, ջան, ջան:

Վիճակի երգ (շիրակի տարբերակ)

Հեյ իմ նազան իմ նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծովի ձըկնակը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Հետիդ ընկերը ես եմ,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Ծաղիկը խընկահոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Քանի Համբարձում մոտ է,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,

Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,

Ա՜յ, արևը, արևը,

Քեզի ղրկեմ բարևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,

Ա՜յ, արևը, արևը,

Ծաղիկ ես սարի վրա,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,

Ա՜յ, արևը, արևը,

Կաքավ կանչեց էն քարեն,

Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,

Ում տամ՝ տանի բարևը:

Երգ

Համբարձման ծիսական երգերի շար

Ծաղիկ ունեմ ալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Ալա չի ալվալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Հեռու տեղ մի յար ունեմ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Նռան ծաղիկ լալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․
Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։
Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։
էս պատը պատ կլմանի,
Էլա սարը սար տեսա,
Գլխունը թագ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։
Էն տղան եկավ ացավ,
Էլա սարը սար տեսա,
Թանկագաին ակ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։
Երգ ասեմ յոթ տնանի,
Էլա սարը սար տեսա,
Մենակ քունս ոնց տանի,
Իջա ձորը լոր տեսա։
Էգուց արի մեր տունը
Էլա սարը սար տեսա,
Մատիտ շարեմ մատանի,
Իջա ձորը լոր տեսա։
Սարին ետին ջուխտ ղուտիք,
Դե արի վար արի,
Բոյին մեռնիմ Արութին,
Բալկոնը ման արի։
Սարին ետին էլ ունիմ,
Դե արի վար արի,
Ըռանգ-ըռանգ թել ունիմ,
Բալկոնը ման արի։
Էն սարին սար չեմ ըսե,
Դե արի վար արի,
Շեկ տղին յար չեմ ըսե,
Բալկոնը ման արի։
Ալուր մաղեմ թեփ կուգա,
Դե արի վար արի,
Հջեբ յարս եփ կուգա,
Բալկոնը ման արի։
Գութանը վարի փոսին,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Շողն է զարկել ակոսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Կարմիր խնձոր կքաղեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կղրկեմ մորս փեսին,
Վարդի բլբուլ ես դառել:
Սարերի սինձն ինչ կանեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կաթն ու բրինձն ինչ կանեմ,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:
Երգ

Փափուռի

Էրկու քոլորիկ նոր հարս

Էրկուս քելեն հըտ իրաց
Հըտ մեկին հանաք էրաց
Մեկ լի ձեռք հինա դրած:
Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:
Գացի, գացի հեռեցա,
Բարձր սարին մոտեցա
Զարկից անձրև ու հեղեղ
Թռչից էդ զղարիբվորիկ:
Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:
Տո՜ տղա, տզա լանգ արի,
Հագի շալվար ժանգ առի,
Գնա վերին թաղ արի,
Քաղե մանուշակ  արի:
Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիյո փափուռի:
Հանա՜,  հանա՜, հանա՜,
Հանա՜,  հանա՜ փափուռը:
Հանա՜,  հանա՜ փափուռը,
Փափուռը մի լը, մի լը:
Փափուռը մի լը, մի լը,
Փափուռ նստավ դուռ գի լա:
Փափուռ նստավ դուռ գի լա,
Փափուռը շապիկ շիլա:
Փափուռը շապիկ շիլա,

Հանա, հանա Փափուռը:

Երգ

Իմ սիրելի Երևան 

Խոսք  և երաժշ. Առնո Բաբաջանյան
Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:
Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,

Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք

Երգ

Մեր Հայաստան. Ուրբաթ-համերգ

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Հոգիս մատաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,
Ա՛յ արև, արև աղբերըս,
Լացըս ծիծաղ եմ արել,
Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:
Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,
Արի՛, իմ խորոտ աղբեր:

Հ. Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Երևանը մենք ենք

Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է

Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:

Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք…

Երազի իմ երկիր հայրենի

Խոսք:
Երաժշտություն: Ռոբերտ Ամիրխանյան

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր, Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:
Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր, Հայաստան:

Երգ

«Աշխատանքային երգեր»

Բաղը քաղինք
Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, ֆըռռա — խաղա
Տըրընգի, տըրընգի:
Խաղողը ճառթի, շիրան հանենք,
Ճըփճըփա, ճըփճըփա,
Մաճառ խմենք ու խաղ կանչենք,
Զըրընգա, զըրընգա:
Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:
Էսօր ուրբաթ է 
Էսօր ուրբաթ է պաս է.

Դէ՜, հէ՜, զը՛նգը, զընգը, դէ՜, հէ՜, ջան,
Սըրտիկ արծաթէ թաս է։
Դէ՜, հէ՜, զը՛նգը, զը՛նգը, դէ՜, հէ՜, ջ՜ան:
Սըրտիկ մալուլ մի մընա—
Աշխարհ մարդու չի՛ մնա։
Աշունն եկաւ ցօղալէն,
Ծառի թըփեր դողալէն.
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի՛ մընա։
Կըռունկ կանչեց սարերուն,
Ղարիբ տըղէն երերուն,
Սըրտի՛կ, մալուլ մի՛ մընա,—
Աշխարհ մարդու չի մնա։
Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:
1.Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
2.Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կրկներգ 2 անգամ
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Ադեն մածուն մերել է
Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,

Ադեն մածուն մերել է, փեսի փայը պահել է,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Անտեր մնա չալ կատուն, կերավ փեսի փայ մածուն,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Թավեն ծակ է՝ յեղ չկա, փեսեն էկավ՝ տեղ չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա,
Փեսին շատ երես միք տա, փեսին էյթիբար չկա:
Հարի, հարի, խնոցի
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,

Մեջդ բարի, խնոցի:

Երգ, Մայրենի

«Երաժշտությունը իմ կյանքում»

Ես շատ եմ սիրում երգեր երգել և երաժշտություն լսել։ Ես միշտ փորձում եմ երգել մի երաժշտություն, որը ես սիրում եմ, ես օրինակ նվագում եմ դաշնամուր և ես շատ լավ ձայն ունեմ, բայց քանի որ ես այս տարի չեմ հաճախում դաշնամուրի ես երգի ժամին դպրոցում մենակ երգում եմ ու պարում։ Մենք անցնում ենք Կոմիտաս և մեր դպրոցի երգերը, որոնք շատ գեղեցիկ են ու զվարճալիի ես սիրում եմ իմ դպրոցի երգերը։  Մի քանի տեսանյութ որտեղ նվագում եմ։

https://www.youtube.com/watch?v=DT_i_l_xlME

https://www.youtube.com/watch?v=VIbiwYjWd8E

https://www.youtube.com/watch?v=_vT99SXz-ak

Երգ, Կոմիտասյան օրեր

լոլիկ

Առավոտյան փչեց հով,Արտը ծփաց, դարձավ ծովԱրտիս միջից թռավ լոր,Թռավ, ընկավ սար ու ձոր:

Կրկներգ.Այ լորիկ, ջան լորիկԿլորիկ ու թմբլիկ:

Լորիկ-լորիկ այս տարիԱրտս ցանել եմ գարիՈւր որ գնաս, շուտ արի,Արտիս միջին ծվարի:

Կրկներգ.Այ լորիկ, ջան լորիկԿլորիկ ու թմբլիկ:

Երգ, Պար

Կոմիտասի Շորոր պարը

Շորորը հայկական ժողովրդական պարաձև է։ Այս պարը Կոմիտասի գրառած ութ պարերից մեկն է, որը  պարում է Կարին համույթը։Պարի անունը կոչվում է շորոր, որովհետև թռչունի քայլքի է նման։ Շորոր պարը պարում էին հարսանիքներին և տոներին։Շորորը շատ գեղեցիկ պարատեսակ է։