Ճամփորդություն

Ճամփորդությունը

Մենք այսօր գնացել ենք ճամբորդության մենք գնացել ենք Հայաստանի ազգային պատկերասրահ։ Այնտեղ մեզ համար պատմում էին նկարների և Հայաստանի պատմությունը, մենք բոլորս ամեն ինչ լսեցինք և հետո մենք գնացինք պաղպաղակ ուտելու, բայց քանի, որ շոկոլադ է չկար և հերթը ինձ չէր հասնում ես գնացի ուրիշ դասարանցիների հետ KFC ես պատվիրեցի կարտոֆիլ ֆրի և այդքանից հետո մենք վերջապես գնացինք դպրոց, որովհետև այնքանից հետո իմ  ոտքերը ցավացել են այնքանից ինձ շատ է դուր եկել մեր ճամփորդությունը։

Ճամփորդություն, Մայրենի

Իմ գարնանային արձակուրդները Վրաստանում

Ես այս շաբաթ գնացել եմ Վրաստան , եղել եմ Թբիլիսի և Սիղնախի քաղաքներում։ Այնտեղ  շատ հետաքրքիր էր և զվարճալի։ Առաջին օրը զբոսնել ենք Թբիլիսի քաղաքում  տեղել ենք իրենց գեղեցիկ այգին, որտեղից երևում էր ամբողջ Թբիլիսի քաղաքը։ Քայլենք ենք քաղաքի մեծ կամրջով։ Հաջորդ օրը գնացել ենք Սիղնախի քաղաքը, որին իրենք անվանում են սիրո քաղաք։ Գեղեցիկ փոքրիկ քաղաք էր կարմիր կտուրներով։ Այնտեղ ես տեսա շատ հետաքրքիր և հին բերդ,  եկեղեցի։ Ես շատ հրաշալի օրեր եմ անցկացրել Վրաստանում։

Ճամփորդություն

Ճամփորդություն

Այսօր մենք գնացել ենք դասարանի հետ ճամփորդության։Մենք գնացել ենք թատրոն Գրինչը նայելու Եվան նստել էր իմ կողքը և ներկայացումը սկսվեց մենք տեսանք, որ Գրինչը  շատ  զվարճալի է և նկարվեցինք նրա հետ հետո մենք դորս եկանք և գնացինք աֆտոբուսը իսկ հետո մենք գնացել ենք էջմիածինի եկեղեցին, որը ինձ շատ ծանոթ էր մենք այնտեղ երգեցինք հայ մերը և վերադարձանք դպրոց շատ ուրախ։

Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն

Այսօր մենք ժամը 11։50 գնացել ենք ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան։ Այնտեղ  տեսել ենք շարված զենքեր, Երևանի մեծ քարտեզ։Այնտեղ կար նաև շատ մեծ  ժամացույց, այդ ժամացույցը ստացել էր Ալեքսանդր Թամանյանը։ Այնտեղ կար նաև Ակլատիզ պապիկի, Ուտիս տատիկի և Պաս պապիկի տիկնիկները։ Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրինք և հետո գնացինք Հանրապետության հրապարակ։Հետո գնացինք պիցցա ուտելու, կերանք և վերադարձանք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ այսօրվա օրը։

Ճամփորդություն, Ուսումնական ամառ, ամառային արձակորդներ

Ճամփորդություն դեպի Արատես

ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈն

 

 

Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։

Վայոց ձորի մարզ

 

 

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավարևելյան վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։
Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։
Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է գտնվել նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը։

Շատին

 

 

 

 

 

 

Շատին, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում մարզկենտրոնից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին։

Բնակավայրի տարածքում են գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք եկեղեցի-համալիրը։ Բնակավայրի տարածքում է գտնվում Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները, որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ։ Այդ փաստն են վկայում Անգեղի, Սուրբ Աստվածածին և գյուղի այլ տարածքներում գտնվող մատուռները։

Զորաց եկեղեցի

 

 

 

 

 

 

Զորաց եկեղեցի (նաև Սուրբ Ստեփանոս), եկեղեցի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ կառուցված 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Եղեգիս

 

 

 

 

 

Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։ Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ XIII-XIV դարերում այն եղել է Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրը։

Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները XIII դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։

XV դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։

1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։

Ճամփորդության համար անհրաժեշտ իրերի ցանկ

Անհրաժեշտ իրեր՝
1.Քնապարկ
2.Երկարաթև գիշերազգեստ, հողաթափ
3.Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ արհրաժեշտ իրերը դնելու համար
4.Լողասզեստ, սրբիչ
5.Ջուր՝ անհատական շշով,թերմոսով
6.Հագուստ 3 օրվա համար/նաև անձրեվապաշտպան հագուստ/
7.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ/մեկը հագնում ենք, մյուսը վերցնում ձեզ հետ/
8.Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ/չպչացող մթերքներ/, միրգ
9.Անհատական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ)
10.Աղբի տոպրակ, ձեռնոց
11.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ թաց և չոր
12.Քսուք մոծակների դեմ
13.լապտեր
14.հեռադիտակ, կողմնացույց
15.ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ, գնդակ

 

Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի գառնի

Այսօր մենք դասարանի հետ գնացել ենք ճամփորդություն դեպի գառնի մենք այտեղ տեսել ենք, որ քարերը այնտեղ դասավորված են տարորինակ ձևով մենք բոլորս զարմացանք բայց հետո շարունակեցինք ճանապարը իսկ հետո մենք նստեցինք ղոտերին, որ հաց ուտենք ւսկ հետո մենք նստեցինք աֆտոբուս և գնացինք երգելու  ինչոր տեղ և հետո գնացինք ջրերի սարքավորում մենք տեսանք, որ շշերը սարգում են փոքր և կապույտ բաժակներից, մեզ այնտեղ տվեցինք տարբեր նյութեր ամեն մեկին մեկ հատ և հետո մենք վերադաձանք դպրոց։

Ճամփորդություն, ճամբար

Հանդիպում Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների հետ

Այսօր մեզ հյուր էին եկել ուրիշ դպրոցի չորրորդ դասարանցիներ։ Մենք նրանց հյուրասիրեցինք գաթաներ։ Հետո մենք  ընկեր Գոհարի հետ գնացել ենք Արևելյան դպրոց։ Արևելյան դպրոցում գինի էին պատրաստում և մեզ այնտեղ ցույց տվեցին թե ինչպես  պատրաստել գինի։ Այնտեղ շատ հետաքրքիր էր մեզ հետ նաև եկել են չորրորդ դասարանցիները, իսկ հետո մեզ տարան կենդանիների մոտ այտեղ կային նապաստակներ, կրիաներ և թութակներ, իսկ հետո մենք գնացինք դպրոց ճանապարհին մենք խոսեցինք, իսկ երբ մենք հասանք դպրոց մենք լողացինք, հետո մենք գնացինք ուրիշ դասարան և մեր մոտ եկավ ինչ, որ մեծ տղա և սովորեցրեց մեզ նոր պար, իսկ հետո մենք գնացինք երկարօրյա ։

Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Բջնի

Այսօր մենք գնացել ենք ճամփորդություն դեպի Բջնի։ Բջնիում շատ գեղեցիկ և հետաաքրքիր էր։ Մենք բջնիում խաղում էինք պարում, երգում և  զբոսնում էինք։ Մենք գնացինք գետի մոտ և նախաճաշեցինք։Հետո մենք  գնացինք քարանձավ, այնտեղ մութ էր և ցուրտ։ Մենք իմացանք, որ հայերը երբ փախնում էին Թուրքերից նրանք մտնում էին հողի տակ, որ թաքնվեն, իսկ ամենազարմանալին այն էր, որ այնտեղ օդ չկար և նաև այնտեղ ճանապարհը քանդված էր և մարդիկ ստիպված պետք պարաներով իջնեին ներքև։ Հետո գնացինք Բջնիի բերդ այնտեղ շրջան կազմեցինք և երգեցինք, բայց հետո մենք գնացինք խաղալու և ուրախ վերադարձանք դպրոց։

Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Արզական, Նեղուցի վանք

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել ենք ճամփորդություն դեպի Արզական: Այնտեղ շատ հետաքրքիր էր և ուրախ, մենք բարձրացանք շատ բարձր տեղ և տեսանք մի քանդված եկեղեցի:  Պարզվեց դա Նեղուցի վանքն է։Շատ հին և հետաքրքիր վանք էր։ Մենք մի քիչ խաղացինք ու գնացինք վանքի մեջ երգելու և հետո էլի խաղացինք արևի տակ պառկեցինք, ուրախացանք ու վերադարձանք դպրոց։