Ճամփորդություն, Ուսումնական ամառ, ամառային արձակորդներ

Ճամփորդություն դեպի Արատես

ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈն

 

 

Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։Արատեսը դպրոց է բնության գրկում։ Այստեղ հավաքվում են ուսումնական նախագծով, ուսումնական խնդիրներ լուծելու համար կազմված խմբերը։

Վայոց ձորի մարզ

 

 

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավարևելյան վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմած Եղեգնաձորի և Վայքի (Ազիզբեկովի) շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։
Վայոց ձորի մարզը զբաղեցնում է 2,308 կմ² տարածք (7-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում) և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետությանը, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99 % և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հազարամյա ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։
Վայոց ձորը աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է քերթողահայր Մովսես Խորենացու կողմից՝ դեռևս հնագույն ժամանակներից ընդգրկված լինելով հայկական պետական կազմավորումների մեջ։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշը։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք (հավանական է, որ դա գինու արտադրության ամենահին ցիկլն է աշխարհում)։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է գտնվել նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը։

Շատին

 

 

 

 

 

 

Շատին, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում մարզկենտրոնից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին։

Բնակավայրի տարածքում են գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք եկեղեցի-համալիրը։ Բնակավայրի տարածքում է գտնվում Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները, որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ։ Այդ փաստն են վկայում Անգեղի, Սուրբ Աստվածածին և գյուղի այլ տարածքներում գտնվող մատուռները։

Զորաց եկեղեցի

 

 

 

 

 

 

Զորաց եկեղեցի (նաև Սուրբ Ստեփանոս), եկեղեցի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ կառուցված 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 1242-1344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Եղեգիս

 

 

 

 

 

Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։ Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ XIII-XIV դարերում այն եղել է Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրը։

Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները XIII դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։

XV դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։

1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։

Ճամփորդության համար անհրաժեշտ իրերի ցանկ

Անհրաժեշտ իրեր՝
1.Քնապարկ
2.Երկարաթև գիշերազգեստ, հողաթափ
3.Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ արհրաժեշտ իրերը դնելու համար
4.Լողասզեստ, սրբիչ
5.Ջուր՝ անհատական շշով,թերմոսով
6.Հագուստ 3 օրվա համար/նաև անձրեվապաշտպան հագուստ/
7.Սպորտային կոշիկներ՝ 2 զույգ/մեկը հագնում ենք, մյուսը վերցնում ձեզ հետ/
8.Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ/չպչացող մթերքներ/, միրգ
9.Անհատական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ)
10.Աղբի տոպրակ, ձեռնոց
11.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ թաց և չոր
12.Քսուք մոծակների դեմ
13.լապտեր
14.հեռադիտակ, կողմնացույց
15.ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ, գնդակ

 

Ուսումնական ամառ

Ամառային արձակուրդը Եգիպտոսում

Իմ ամառային արձակուրդները սկսվեցին ճամփորդությամբ։ Ես ընտանիքիս հետ իմ ծնունդին գնացել եմ Եգիպտոս։ Ես հանգստանում էի Կարմիր ծովի ափին։ Եգիպտոսը շատ հետաքրքիր երկիր էր։ Այնտեղ շատ խորհրդավոր էր։ Ես ամեն օր լողում էի լողավազանում և ծովում։ Ծովի ջուրը շատ աղի էր, բայց այնտեղ կային շատ գեղեցիկ ձկներ։ Մենք մի օր նավով շրջել ենք ծովի վրայով, հագել եմ դիմակ և գլուխս մտցրել եմ ջրի մեջ ու այնտեղ շատ սիրուն ձկներ եմ տեսել, շատ հետաքրքիր էր և գեղեցիկ։ Հետո մենք գնացել ենք Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որպեսզի տեսնենք հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Քեոփսի բուրգը։ Այնտեղ տեսա մի քանի բուրգ ևս, հետո տեսա Սֆինքսի արձանը այն շատ հետաքրքիր էր։ Կահիրեում ես գնացի նաև պատմական թանգարան։ Այնտեղ տեսա մումիաներ, հին քանդակներ, բայց ամենասիրունը Թութանհամոն փարավոնի ոսկե սենյակն էր։ Այնտեղ ամեն ինչ ոսկուց էր, այնտեղ կար 116կգ կշռող ոսկե սկաֆանդր, կար նաև փարավոնի ոսկե դիմակը , այն կշռում էր  16կգ։ Հետո մենք գնացինք անապատ այնտեղ տեսանք բեդվինների ընտանիք, նրանք շատ աղքատ էին։Հետո մենք գնացինք Լուքսոր քաղաքը, որտեղ առաջ ապրել են փարավոնները։ Շատ հետաքրքիր քաղաք էր, այնտեղ պահպանվել էին հնագույն ժամանակներից տաճարներ, դամբարաններ։ Այնտեղ մենք նաև մտանք մի քանի փարավոնի դամբարան։ Եղել եմ Նեղոս գետի ափին, նավակով շրջել եմ գետի վրայով։ Մեզ ասացին, որ առաջ կոկորդիլոսներ կային այնտեղ։ Մենք նաև եղանք մի կղզում, որը կոչվում էր Բանաների կղզի։ Այնտեղ տեսել եմ բանանի, մանգոի, նարնջի և լայմի ծառեր։ Անմոռանալի ճամփորդություն եմ ունեցել և հույս ունեմ, որ նորից կգնամ։