Ես և շրջակա աշխարհը, Մայրենի

տեղեկություն աչքերի և տեսողության մասին

Աչքեր

Աչքը լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան Է։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է տեսողական վերլուծիչի օգնությամբ։  Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսութական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Տեսողություն

Տեսողությունը (Տեսողական վերլուծիչ), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 80-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանավորված է հետևյալ ֆունկցիաներով՝ լուսազգացողություն, առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, գունային տեսողություն և բինոկուլյար տեսողություն։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային օրգանը աչքն  է։ Մարդու աչքը կարող է տարբերել 10 միլիոն գույն, իսկ մարդու գլխուղեղի մեկ քառորդ մասը կապված է տեսողության հետ։ Երկրագնդի յուրաքանչյուր 12 տղամարդուց մեկը չի կարողնում գույները տարբերել։ Կանանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 200 կնոջից մեկը։ Մարդու աչքին անհրաժեշտ է մոտ մեկ ժամ՝ գրեթե ամբողջական մթությանը հարմարվելու համար։ սակայն մթությանը հարմարվելով, աչքերը 100000 անգամ ավելի զգայուն են դառնում լույսի նկատմամբ ցերեկային տեսողության հետ համեմատած։

 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Գտիր այն թիվը և գունավորի՛ր, որի միավորը 4 է, տասնավորը 2 անգամ մեծ է միավորից, հազարավորը 0։

7038     3708     4807    7032

90584

Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 6-ով մեծ թիվ։

2005

Նշիր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երեք հազար երեսունչորս թվին:

3340    300034     3034    3304

 

Ընտրիր այն թիվը, որը 740-ից մեծ է 20-ով:

760     14800     720     74020

 

Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով

 

1, 20, 356, 4044, 5797

1001, 101, 30001, 313

1041, 1040, 1002, 8283

5283, 3222, 230, 219

 

Արտահայտիր րոպեներով:

6ժ= 360ր

9ժ= 540ր

4ժ45ր= 885ր

2ժ15ր= 135ր

5ժ12ր=312 ր

7ժ2ր=422 ր

Քառակուսու պարագիծը 440 սմ է: Գտիր քառակուսու կողմի երկարությունը:

Լուծում

110 սմ

Պատասխան․110 սմ

 

Ռուսերեն

Задания-Запиши , добавь нужные слова.

Это красная роза. Её нарисовали  красной краской. Это
зелёная трава. Её нарисовали зеленым карандашом. Это
синее озеро. Его нарисовали синим карандашом. Это чёрный
плащ. Его нарисовали чёрной краской. Это наши игрушки.
Их нарисовали разными красками и карандашами.

ճամբար

Ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի մենք դդումներ տարանք դպրոց և սկսեցինք պատրաստվել դդմածեսին։Մենք խաղում էինք դդմախաղեր։Գլորում էինք դդումները, հեծանիվով անցնում էինք նրանց արանքներով, թռվռում էինք դդումների վրայով։Մարմնարզություն արեցինք։ ԴԴումներ նկարեցինք խնդիրներ և հանելուկներ հորինեցինք։Հետո դիտեցինք մուլտֆիլմ։ Երեքշաբթի ես իմ դասարանի հետ գնացել եմ ճամփորդության դեպի սահադաշտ, մենք այնտեղ սղացինք  և հանգստացանք,իսկ դպրոցում մենք դասեր արեցինք, խաղեր խաղացինք։Չորեքշաբթի մենք դիտել ենք Պրոստակվաշինո մուլտֆիլմը։Կերել ենք դդում, շատ համեղ էր։Ես գնացել եմ նկարչության դասի։ Դդումի մասին տեղեկություն ենք գտել։ Հինգշաբթի օրը ես իմ դասարանի հետ պատրաստել եմ Ղափամա։ Ղափաման շատ համեղ էր ստացվել։Ուրբաթ օրը քանի որ Հայկական բանակի օրն էր դաս չկար։Շաբաթ օրը ես մայրիկիս հետ գնացի Շելկունչիկ բալետը նայելու։Բալետը շատ հետաքրքիր էր և գեղեցիկ։

ԴԴմածես, ճամբար

Ինչպես պատրաստել ղափամա

Ղափամա պատրաստելու համար, մեզ անրաժեշտ է։

Դդում,

չիր  չամիչ,

կարագ,

մեղր,

բրինձ

դդումի վերևի մասը կտրում ենք աստղածաղիկի նման, դատարկում ենք միջի սերմեր,  կտրատում ենք չիրը և ընկույզը։ Թավայի մեջ դնում ենք կարագը, վրան լցնում ենք կտրատած չիրը և չամիչը ու ընկույզը։ Առանձին կաթսաի մեջ եփում ենք մաքրած բրինձը։Դդումի մեջ քսում ենք մեղր,շերտերով լցնում ենք խաշած բրինձը, չիր ու չամիչը այս ամենը լցնելուց հետո, վրան դնում ենք կարագ և մի քիչ մեղր այս ամենից հետո փակում ենք գլխիկը և դնում ջեռոոցը և եփում ենք 180 աստիճան ջեմաստիճանի տակ 4 ժամ։Բարի ախորժակ

Անծանոթ բառեր

Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն. անծանոթ բառեր 21-րդ գլուխ-անծանոթ բառեր 21-րդ գլուխ

թաթմաններն-Բրդե կամ կաշվե ձեռնոց բութ մատն առանձին, մյուս չորս մատների տեղը միասին:

թաղյակները-Թաղիքի երկարաճիտ կոշիկ

երաշտահավեր-Ճնճղազգի թռչունների մի ընտանիքը

Մուշտակ- Կենդանիների մազածածկ մորթի

յուրային-Մեկին կողմնակից՝ համախոհ՝ ազգական մարդ

ջեռակը-Մարմնի որևէ մասը արհեստականորեն տաքացնելու հարմարանք

հաբ-դեղահատ:

ԴԴմածես

տեղեկություն դդմի մասին

Բոլոր դդումները շատ համեղ են և նարնջագույն նրանք լինում են տարբեր տեսակի օրինակ կա աշխարհում մեծ և կարմիր դդում կա նաև դեղին և փոքրիկ բայց ամենա հետաքրքիրը այն է, որ դդումները, երբ չհասած են նրանք լինում են երկար և կանաչ գույնի ու փոքրիկ։Դդումը ունի նաև շատ օգտակար հատկություններ ունի։Դդումը կատարյալ դիետիկ մթերք է։ Այն օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ` գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում։ Բացի այդ, դդումն օգտակար է, քանի որ այն կարողանում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը։ Չէ՞ որ այն բարենպաստ է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա։Անչափ օգտակար են նաև դդմի կորիզները։Առավել օգտակար է հում դդումը։ Ջերմային մշակումից հետո դդմի օգտակար հատկություններն անհետանում են։

Ճամփորդություն, ճամբար

ճամփորդություն

Այսօր ես դասընկերների և ուսուցիչների հետ գնացել եմ Գեղասահքի դպրոց։ Այնտեղ սղացել ենք։Մենք այնտեղ ընկնում էինք և սղում, բայց մենք չէինք տխրում այլ հակառակը շարունակում  էինք ճանապարհը։ Մեզ  ընկեր Լյովան սովորացրեց սղալ և մենք սովորեցինք սղալ, դա այդքան էլ  դժվար չէր այլ ուրախ էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ, որ ինձ մոտ ստացվեց սղալ։Սղալուց հետո մենք վերադարձանք դպրոց։