Մայրենի

Անգիրներ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րն են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։

Հ.Թումանյան

ԴԺԱՐ ՏԱՐԻ

Վարի՛, գութան ջան, վարի՛,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում.— տո՛ւր հա, տո՛ւր…
— Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
— Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
— Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
Գարնան անենք վար ու ցանք,
Կալը կալսենք, բերենք տանք։
Գարունքը ետ դառավ էլ,
Գութան լըծվեց— հորովե՜լ…
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Դատենք ցորեն ու գարի,
Տանենք ածենք քյոխվի փեշ,
Որ չըտանի մեր գոմեշ։

ՀամոՍահյան -Իմպապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Անգլերեն

Թարգմանություն․Անգլերեն

1․Որտե՞ղ գնացիք անցյալ շաբաթ։   

Where did you go last week?

2․Ինչու՞ կերար սենդվիչը։

2 Why did you eat the sandwich?

․Ե՞րբ եղբայրդ եկավ տուն երեկ։

3. When did your brother come home yesterday?

5․Ինչո՞ւ չխաղացիր շախմատ ընկերոջդ հետ։(Why didn’t you…..)

5. Why didn’t you play chess with your friend?

 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա․Ֆլեշմոբ

1. Իրար հետևից գրված են մեկից հարյուր բնական թվերը: Գտեք այդ շարքի 21-րդ թվանշանը։
21
2. Զամբյուղում խնձորներ կային ։ Արան զամբյուղում ավելացրեց 18 խնձոր։ Անահիտը այդ զամբյուղից տարավ 24 խնձոր։ Զամբյուղում  մնաց 52 խնձոր։ Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում։ 
46
3. Հայկն ու Արմենը ծնվել են նույն թվականին։ Հայկի ծննդյան օրը հունվարի 3-ն է։ Արմենը ծնվել է նույն ամսին, բայց 15 օր հետո։ Ե՞րբ է Արմենի ծննդյան օրը։
հունվարի 18-ին
4. Տարայում կար 3 բաժակ հյութ։ Մայրիկը ավելացրեց ևս 17 բաժակ հյութ և տարան ամբողջությամբ լցվեց։ Քանի՞ բաժակ հյութ է տեղավորվում տարայում։
20 բաժակ հյութ
5. Գուրգենը մեկից սկսեց հաշվել: Առաջին թիվը՝ 1-ը, արտասանեց ձախ ոտքի վրա կանգնած, երկրորդ թիվը՝ 2-ը, երկու ոտքի վրա կանգնած, երրորդ թիվը՝ 3-ը, աջ ոտքի վրա կանգնած, չորրորդ թիվը՝ 4-ը, երկու ոտքի վրա կանգնած, հետո ձախ ոտքի, հետո՝ երկու և այդպես շարունակ: Ո՞ր ոտքի վրա կանգնած արտասանեց 77 թիվը:
երկու ոտքի վրա
6. Պապիկը 60 տարեկան է։  Արամ թոռնիկը 54 տարով փոքր է պապիկից։ Նրա եղբայրը 3 տարով մեծ է Արամից։ Քանի՞ տարեկան է Արամի եղբայրը։
19
7. Մայրիկը սեղանին է թողել 4 կտոր շոկոլադ և թույլ է տվել երեխային ուտել միայն մեկ կտոր՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:
30 ժամ
8. Յոթ հարկանի շենքի առաջին հարկում ապրում է 2 հոգի։ Յուրաքանչյուր հաջորդ հարկի բնակիչների թիվը ավելանում է 2-ով ։ Քանի բնակիչ ունի այդ շենքը։
9. Ծովահենը գտել է երեք արկղ ոսկի և երեք տարբեր բանալի։ Բանալիներից յուրաքանչյուրը բացում է մեկ արկղ, սակայն ծովահենը չգիտի, թե որ բանալին որ արկղինն է։ Առնվազն քանի՞ անգամ փորձելուց հետո նա կգտնի յուրաքանչյուր արկղը բացող բանալին։

10. Եթե 3 օր առաջ երկուշաբթի օրվան նախորդող օրն էր, ապա շաբաթվա ո՞ր օրը կլինի վաղը չէ մյուս օրը:

ուրբաթ

Բնագիտություն

երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Հարցեր

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:

2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը:Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը

Մայրենի

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ալմաստ-ադամանդ

սեգ-հպարտ

պերճ-շքեղ

զօր-օր, ցերեկ

գիլ-գլորելու՝ շպրտելու քար

աբրեշումե-մետաքսե

ճախրող-թռչել

ծվեն-կտոր

2. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

փայլուն-անփայլ

Թռչել-ճախրել

գիշեր-խավար, մթություն, ցերեկ

Թափառական-թափառաշրջիկ, նստակյաց

3․ Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:

 

4. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան- Արագածը համեմատում է փայլուն և թանկագին վահանի հետ

Կայծակեղեն թրերի- թրերի կայծակնային լույսի նման

Գագաթներդ՝ բյուրեղ վրան- գագաթներին միշտ ձյուն կա, որը նմանվում է սառցե վրանի

Թափառական ամպերի-ամպերը քանի որ անընդհատ շարժվում են, նման են թափառելուն

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն-հպարտ և վեհ ժայռերի վրա արծիվների բներ կան

Լճակներդ՝ լույս-փերուզ-լճակները լուսավոր են և փիրուզագույն

Առուներդ՝ մեջքիդ փայլուն- առուները կարծես մեջքի փայլուն և ոսկյա գոտիներ լինեն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր-աղբյորները քչքչում են անընդհատ, ինչը նման է միասին զրուցելուն

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր-անդադար հոսող վտակները նման են մետաքսե զգեստի փեշին

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն-կրակի նման թիթեռներին նմանեցնում է թռչող ծաղիկների

Թռչող-ճախրող ծաղիկներ

Զառ ու զարմանք երազներեն -նաև նմանեցնում է երազներից պոկված ամպի ծվենների

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի-Արագածին նմանեցնում է ծիրանազգեստ թագուհու

Բուրումների դու աղբյուր- հոտավետ աղբյուրի հետ է համեմատում

5․ Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

Այս բանաստեղծության մեջ Արագածը միշտ շողում է, գագաթն միշտ ձյուն կա, հոսող առվակները միշտ քչքչում են, թիթեռները միշտ թռչում են բազմերանգ ծաղիկների վրա։ Արագածը նման է ծիրանագույն թագուհու մայրամուտի ժամանակ։

6․ Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:

Հայոց հին վիպաշխարհում մի զրույց կա Արագածի մասին․

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

7․ Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:

8․ Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

 

Ռուսերեն

Русский язык.Задания

1. Почему Незнайка решил стать художником?

Незнайке это занятие показалось лёгким и интерестным.

2. Каким Незнайка нарисовал своего друга Гуньку?

Незнайка нарисовал своего друга очень некрасивым. И Гуньке этот портрет совсем не понравился.

3. Почему Гунька захотел порвать рисунок?

Гунька хотел порвать рисунок, потому что рисунок ему он вовсе не понравился и стал не нужен.

4. Что делал Незнайка всю ночь?

Незнайка всю ночь рисовал своих друзей и соседей.

5. Как Незнайка изобразил своих друзей?

Незнайка изобразил своих друзей некрасивыми. Один был толстым и у другого в место носа был градусник.

6. Почему всем нравились портреты других, а свои не нравились?

я думаю что рисунки других каждому казались смешными. А именно их рисунки казались не красивыми, потому что каждому стыдно за себя.

7. Почему Незнайка передумал быть художником?

Незнайка подумал быть художником, потому что на него все обижались и злились даже угрожали если он не уберёт или порвёт картину они сним не будут дружит.

Մաթեմատիկա

Ուսումնական աշուն․Մաթեմատիկա

1․ Հետևյալ թվերը գրի՛ր կարգային գումարելիների գումարի

տեսքով․

67484 60 տասնյակ․ հազարյակ․7 հազարյակ․4 հարուրյակ․8․տասնյակ 4 միավոր

35841  30 տասնյակ հազարյակ․5 հազարյակ․8հարուրյակ 4 տասնյակ 1միավոր

628841 600 հարուրյակ հազարյակ 20 տասնյակ հազարյակ 8 հազարյակ․8 հարուրյակ 4 տասնյակ 1 միավոր

 

2․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

7124+1321=8445

 

Ստուգում

8445-1321=7124

+ —

3․ Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

112 x 6=672

 

Ստուգում

՝

  6 7 2 6          
6     1 1 2      
  0 7              
  6              
    1 2            
    1 2            
      0            
                   

 

 

  1. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես

կատարել այն։

69:7=9 մնաց 6

Ստուգում

 

5․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասար

լինի 258-ի և 49-ի գումարին։

Լուծում․

258+49=307

307-101=206

Պատ․՝206

 

6․Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ,

երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞

սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր

400կգ ցորեն։

Լուծում․

3200+8800=12000

12000։400=30

պատ․՝30

 

7․ Բազմահարկ շենքում կա 64 բնակարան, իսկ նրա հարևանությամբ

գտնվող չորս միանման շենքերում՝ 144 բնակարան։ Բազմահարկ

շենքում որքանո՞վ ավելի բնակարան կա, քան հարևան շենքերից

յուրաքանչյուրում։

լուծում․

144։4=36

64-36=28

Պատ․՝28

 

8․ Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման

ներկ՝ յուրաքանչյուրում 3կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար

օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց

երկրորդ ցանկապատը ներկելու համար։

Լուծում

25×3=75

75-24=51

Պատ․՝51

Մայրենի

Իմ ուսումնական աշուն․Մայրենի

Ես իմ աշնանային արձակուրդներին գնացել եմ Աբու Դաբի։ Մենք այնտեղ գնացել ենք կենդաբանական այգի։ Մենք այնտեղ ընձուղտ ենք կերակրել և շատ գեղեցիկ կենդանիներ ենք տեսել։ Հաջորդ օրը մենք նաև գնացել ենք Դուբայ այնտեղ մենք տեսել ենք աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան և շատ գեղեցիկ շատրվաների միջոցառում։ Այնտեղ եղել ենք նաև հրաշքների այգում, այն հեքիաթային էր։ Մենք նաև գնացել ենք այնտեղ գտնվող Լուվրի թանգարան, գնացել ենք նաև  Մարմարյա մզկիթ, որը նաև նման է Թաջմահալին, մզկիթում գտնվում էր աշխարհի ամենամեծ գորգը, իսկ Լուվրում կար լիքը հին իրեր՝ թրեր արձաներ և այլն։Նախավերջին օրը մենք գնացել ենք աշխարհի ամենամեծ և հետաքրքիր ակեանարիումը։ Այնտեղ կային պինգվիներ ծովային արյուծներ դելֆիներ և այլն։Մենք այնտեղ տեսել ենք դելֆիների միջոցառումը ։ Մեզ ամենաշատը դուր եկան պինգվիները,  նրանք շատ գեղեցիկ էին և  մենք կարող էինք նրանց մոտ գնալ և ավելի մոտիկից տեսնել։ Այնտեղ մենք նաև տեսանք ֆլամինգոներ։ Նրանք վարդագույն էին և շատ գեղեցիկ։ Ակվարիումում մենք տեսանք նաև շնաձկներ։ Իմ արձակուրդը հրաշալի է անցել։

 

Նրանց մասին

Նրանց երկիրը մեր երկրից շատ է տարբերվում։Նրանք խոսում են արաբերեն իսկ մենք Հայերեն։ Նրանց մոտ շատ շոգ է քան մեր մոտ։ Նրանք ունեն աշխարհի ամենա մեծ  ակիանարիում և կենդանաբանական այգի իսկ աղջիկները այնտեղ հաքնում են չադրա չնայած այն, որ  այնտեղ շատ շոգ է:

Մայրենի

ԴԺԱՐ ՏԱՐԻ

Վարի՛, գութան ջան, վարի՛,Շատ է դըժար էս տարի.Պապին տարան քյոխվի դուռ,Հարկ են ուզում.— տո՛ւր հա, տո՛ւր…

— Կըտամ, քյոխվա, փող չունեմ։— Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։— Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,Շեկոն գընա թող գութան,

Գարնան անենք վար ու ցանք,Կալը կալսենք, բերենք տանք։Գարունքը ետ դառավ էլ,Գութան լըծվեց— հորովե՜լ…

Վարի՛, գութան ջան, վարի՛,Դատենք ցորեն ու գարի,Տանենք ածենք քյոխվի փեշ,Որ չըտանի մեր գոմեշ։