Մայրենի

Ամառային ճամբարի առաջին օրը

Այսօր մենք սկզբում արեցինք ընդհանուր պարապմունք, հետո բակում խաղեր խաղացինք։ Խաղացինք խաշիլ փափա, օղակով գնդակով, մագլցում էինք։Ընկեր Լուսինեի ու ընկեր Մարիամի հետ երգեցինք բակում։ Խնդիր հորինեցինք ճամբարի մասին։ Էմիլի մասին մուլտֆիլմ դիտեցինք, կարդացինք հետո խաղացինք մեր բերած խաղերով։

 

 

Բանավոր մաթեմատիկա, Մաթեմատիկա

Խնդիր ճամփորդության մասին

2․1 դասարանը գնում է Սևան ճամփորդության։Դասարանում 24 աշակերտ է, բայց երթուղայինը 12 տեղանուց է։ Քանի՞ երթուղային է պետք որպեսզի բոլոր աշակերտները գնան ճամփորդության։

Լուծում՝

24։12=2

Պատասխան՝2 երթուղային

Ես և շրջակա աշխարհը

Պինգվինների մասին տեղեկություն

Պինգվիններ ջրալող, չթռչող թռչուններ են։ Դասվում են պինգվինանմաններ կարգին։Ենթադրվում է, որ «պինգվին» բառը ծագում է ուելսերեն pen՝ գլուխ և gwyn՝ սպիտակ բառերից։ Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։  Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոս-յան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ։ Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։ Պինգվինը խա-ղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։

Հորինուկներ, Մայրենի

Էմիլի նոր արկածները

Մի  օր էլ  Էմիլը  կրկին չարություն էր անում ու իրեն ասեցին,որ խելոք մնա ու չանի,եթե անի նրան կտանեն ցախատուն:Բայց Էմիլը շարոււնակում էր չարություն անել պատահաբար  կոտրեց  մայրիկի սիրելի ծաղկամանը,Էմիլը վախեցավ թաքնվեց:Նա մտածում էր, որ այս անգամ հաստատ կպատժվի:Մի ամբողջ օր մնաց թաքնված, մայրիկը շատ էր անհանգստացել ու ամենտեղ փնտրում էր նրան:Երկար փնտրելուց հետո մայրիկը վերջապես գտավ Էմիլին:     Էմիլը վախեցած ասաց, որ   պատահաբար կոտրեց  ու մայրիկը ժպտալով գրկեց էմիլին ու     ներեց, որովհետև շատ էր սիրում Էմմիլին:

Ճամփորդություն, Մայրենի

Տպավորություններ ճամփորդությունից

Ես այսօր առավոտյան ժամը 9-ին իմ դասարանի հետ գնացի Սևան ճամփորդության:Մենք  բարձունք հաղթհարեցինք:Հետո գնացինք Մաշտոցներ մատուռ, այնտեղ պարեցինք,երգեցինք նկարվեցինք և գնացինք Սևանա լիճ:Մենք այնտեղ  խաղացինք  ջրով ու խաղում  էինք ավազի  հետ, գնդակով   և   օղակով: Մենք տեսանք սղարան, սղացինք, խաղացինք նկար-վեցինք  ու  վերադարձանք դպրոց:Այսօր մենք հրաշալի օր ունեցաանք:

 

Ճամփորդություն

Նախապատրաստվում եմ ճամփորդության

Ես վաղը իմ դասընկերների հետ գնալում եմ ճամփորդության:Մենք գնալու ենք Սևան՝Մաշտոցներ:Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։  «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Ես իմ ուսապարկում ունենալու եմ սնունդ, ջուր,որ կարողանամ սնվել, հեռախոս,որ նկարեմ գեղեցիկ տեսարաններ: Հագնելու եմ սպորտային հարմար հագուստ,որ կարողանամ բարձունք գրավել:Ունենալու եմ գլխարկ ակնոց արևից պաշտպանվելու համար:

Մայրենի

Ես կարողանում եմ

Բարև ձեզ ես Մարինա Վիրաբյանն եմ: Սովորում եմ Հարավային դպրոցի 2.1 դասարանում: Ես նաև մեր դպրոցում հաճախում եմ դաշնամուրի, ընկեր Գայանե Գալստյանի մոտ:Ես սովորել եմ նոտաները,նվագում եմ:Ես շատ եմ սիրում նվագել:Բացի այդ ես նաև կարողանում եմ երգել, շատ եմ սիրում երգել, իմ ամենասիրրելի երգը՝ Ձնծաղիկն է:Ես նաև ունեմ փոքրիկ նապաստակ, որի մասին շատ եմ սիրում հոգ տանել:Ես խնամում եմ նրան կերակրում:

https://www.youtube.com/watch?v=cB269O0Sa-Q

https://www.youtube.com/watch?v=5aeP1TnzspA

https://www.youtube.com/watch?v=5Eu-5FqdVEw

https://www.youtube.com/watch?v=2NYK7x5_ego

https://www.youtube.com/watch?v=IkJZLP7xzRk

https://www.youtube.com/watch?v=M80ZnLG5KyQ