Հեքիաթ, Հորինուկներ

Գայլը և խորամանկ աղվեսը

Կար-չկար մի գայլ կար, որը ամեն ինչին հավատում էր և մի օր նա հանդիպեց աղվեսին, որը շատ խարամանկ էր և որոշեց գայլը իրեն հարցնել տարբեր բաների մասին։ Նա հարցրեց, երբ է լինելու ձմեռը և աղվեսը ասեց, որ երեք օրից, իսկ իրականում, որ քսան օրից էր սկսվելու։ Հետո գայլը հարցրեց, երբ է աղվեսի ծնունդը, իսկ աղվեսը ասաց, որ նրա ծնունդը ձմեռն է, բայց իրականում իրա ծնունդը աշունն է և գայլը, երբ իմացավ գնաց պատրաստվել ձմռանը և աղվեսի ծնունդին, իսկ աղվեսը խորամանկ գնաց որս անելու, իսկ գայլը գնաց տուն հաշվելու իր ուտելիքը և այսպես գայլը ապրում էր առանց իմանալու իրական բաներ։

Հեքիաթ, Մայրենի

Նապաստակն ու առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Նապաստակը վախկոտ էր և հիմար, իսկ առյուծը շատ ծույլ էր։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Որ եթե մեկին կարելի է, իսկ ուրիշին չի կարելի։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

 

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

 

 

 

 

 

 

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

նրանք պետք է չուտեին նապաստակին նա նա ուղակի հիմար էր և վերջ։

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

Հեքիաթ, Մայրենի

Վիրավոր առյուծն ու կրիան

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

Մոտալուտ-Մոտ ժամանակներում սպասվող, վերահաս, մոտակա:

շունչ փչել-մահանալ

ներողամիտ-զիջողամիտ

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչ փչել-մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս հեքիաթի հերոսներն են առյուծը և կրիան։ Առյուծը վիրավոր է անօգնական, իսկ կրիան բարի էր և շատախոս։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Առյուծին վնասել են որսրդները իսկ կրիան հարցնում էր ինչ է եղել և ինչու է վնասվել։ Ցավոք կրիան չկարողացավ օգնել և առյուծը մահացավ։Բայց առյուծը բացատրեց, որ պետք է ներողամիտ լինել։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Կար-չկար մի նապաստակ կար։Փոքրիկ նապաստակը ման էր գալիս անտառում,ցատկոտում և խաղում։Գայլը տեսավ նապաստակին և որոշեց հետևել։Նապաստակը տեսավ, որ նրան հետևում են որոշեց փախչել։Նապաստակը այլևս չկարողացավ փախչել։Գայլը եկավ հասավ նապաստակին և ասաց ես շատ սոված եմ։Նապաստակը ասաց ես ինչ կարող եմ անե՞լ։Գայլը ասաց դու ինձ կօգնես հաց փնտրեմ։Ինձ կներես, որ ես քեզ հետևում էի։ԵՎ նապաստակը ներեց գայլին։

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

https://youtu.be/v76j35oiM8w

Հեքիաթ, Ուսումնական ամառ

Երկարագուլպա Պիպին Հեղինակ` Աստրիդ Լինդգրեն

Պիպին չուներ ընտանիք և նա որոշեց գնել կապիկ և ձի, որ մենակ չմնա։ Նրա  մոտ ոչ ոք  չէր գալիս ապրելու։ Բայց մի օր նրա մոտ եկան քույրիկ և եղբայր նա նրանց համար համով բաներ էր պատրաստում։ Մի օր նա նրանց հետ գնաց առաջին անգամ դպրոց։ Նա այնտեղ բոլորին  ծիծաղելու բաների մասին էր պատմում, բայց հետո նա կանչեց իր ձիուն ու գնաց նրանց հետ։ Մի օր եկան ոստիկաները և ուզում էին բռնել  Պիպիին, բայց նրանք չկարողացան նրան բռնել,  որովհետև նա շատ արագ էր վազում և ուժեղ էր։ Նա բռնեց նրանց ժապավեները ու գցեց նրանց շատ հեռու,  իսկ երեխաները ներքևը նայում էին։

 

Հեքիաթ, Ուսումնական ամառ

«Կառլսոն» Աստրիդ Լինդգրեն

Տղաի ծնունդն էր և նա ամենաշատը ուզում էր փոքր շունիկ ունենալ, բայց նրան արդեն ստացել էր  նվեր։ Հետո իրան ասեցին, որ նվերների մյուս մասը կստանա մայրամուտին։ Երբ արդեն գալիս էր կեսօրը նա անհամբեր սպասում էր նվերներին։ Նա տեսավ, որ իր քույրիկն ու եղբայրը սենակում ինչ-որ  բան էին պատրաստում, նա որոշեց մտնել նրանց սենյակ,  բայց նրանք չթողեցին և նա գնաց իր սենյակ։ Իսկ հետո նրանք նրան կանչեցին, որ տան իր նվերը և այդ նվերը եղել է խաղալիք շունիկ, որը շատ տխրեցրեց փոքրիկին և նա լացելով վերադարձավ իր սենյակ։ Հետո նրա մոտ եկավ Կառլսոնը և հարցնում է թե ինչ է եղել։ Տղան ասում է, որ իրեն շունիկ չեն նվիրել և Կառլսոնը ասում է ինչիդ  է քեզ պետք շունիկ, երբ քո մոտ կամ ես։ Տղան ասում է դե եթե իմ մոտ  կաս դու, ապա  դու կարող ես տորթ ուտել։  Կառլսոնը ասում է շնորհակալություն և հարցրեց ինչու է տորթը ութ մոմերի հետ,  և ասում է, որ ուզում էի, որ լիներ ութ տորթ և մեկ մոմ։ Տղան էլ ասում է  դե ներողություն Կառլսոն իմ մայրիկ այդքան չի կարողանա պատրաստել։ Կառլսոնը ասում է դե լավ մոմեր կհանեմ և տորթը կուտեմ։

 

Հեքիաթ

Բարոն Մյունխաուզեն հեքիաթը

Այո, հնարամտությունը կյանքում ամենից գլխավոր բանն է, և աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի հնարամիտ մարդ չի եղել։

Մի անգամ ռուսական անտառում մի սև աղվեսի պատահեցի։

Այդ աղվեսի մորթին այնքան լավն էր, որ գնդակով կամ կոտորակով փչացնելն ափսոս էր։

Ոչ մի րոպե չկորցնելով, գնդակը հրացանի փողից հանեցի, հրացանը կոշկակարի երկար ասեղով լցրի և արձակեցի։

Որովհետև աղվեսը կանգնած էր ծառի մոտ, այդ պատճառով ասեղը նրա պոչն ամուր մեխեց ծառի բնին։

Ես առանց շտապելու մոտեցա աղվեսին և սկսեցի մտրակել։

Նա ցավից նեղվելով, հավատո՞ւմ եք, դուրս թռավ իր մորթուց և տկլոր փախավ։

Իսկ մորթին որ վերցրի, անվնաս էր. գնդակով կամ կոտորակով ծակված, փչացած չէր։

Հեքիաթ

Ձյունե թագուհին

Ձյունե թագուհին /համառոտ/         Հանս Քրիստիան Անդերսեն

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:

Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին:

Գալիս է ձմեռը: Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ սահնակ քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը և նրանք դուրս են գալիս քաղաքից: Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային:

Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ: Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով և գտնի իր Կայուսին:

Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում: Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին… Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ ապրում է Ձյունե թագուհին:

Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է, որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը:

Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն այլևս չի կարող ուղեցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում: Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է: Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է և նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը:

Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում են վարդերի երկու հրաշալի թփերը:

 

Առաջադրանքներ

1.Շարունակի՛ր այսպես.

սենյակ—սենյակում, անտառ—անտառում:

Այգի-այգում, դասարան-դասարանում, դպրոց-դպրոցում, գազանանոց-գազանանոցում, անկողին-անկողնում, խոհանոց- խոհանոցում, լոգարան-լոգարանում, հիվանդանոց- հիվանդանոցում, պատշգամբ- պատշգամբում:

 

  1. Գրի՛րհետևյալբառերին իմաստով հակառակ բառեր:

Սողալ-քայլել, լացել-ուրախանալ , սառը-տաք, մայրամուտ-արևածաք, մեծ-փոքր, երկար-կարճ, գեր-նիհար, լայն-նեղ, տխուր-ուրախ, բարի-չար, մուգ-բաց, քնած-արթուն, քաջ-վախկոտ:

 

3.Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

 

Ա. Գլուխ տալ, ականջ դնել, հոգին հանել, վիզ ծռել,

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել:

 

4.Կազմիր նախադասություններ՝

ներկա ժամանակ ես դաս եմ կատարում

անցյալ ժամանակ ես սիրում էի հեծանիվ վարել

ապառնի ժամանակ ես մայրիկիս պես աշխատելու եմ

 

5.Յուրաքանչյուր ժամանակով կազմի՛ր հնգական նախադասություն:

Աշխարհ,մեջ,վարդ,ճանապարհ,կնոջ

 

  1. Անծանոթ բառեր՝

Աղճատվել- կրավորական և չեզոք բայ

Քմահաճ-Իր քմահաճույքով շարժվող՝ իր քմահաճույքով՝ միայն իր ցանկություններով առաջնորդվող:

Ավար- թալան

Հեքիաթ, Մայրենի

Մեծ գյուտարարը

Մեծ գյուտարարը

1․Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեի ստեղծել ամենաարագ մեքենաները այս աշխարհում, որ մարդիկ վայրկյանների ընթացքում հասնեին իրենց ցանկացած վայր։

2․ Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Մեծ, երկար, երիտասարդ, հետաքրքիր։

3․ Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

գիտնական-խելացի գիտնական, մեքենա-արագ մեքենա, երիտասարդ-խելացի երիտասարդ, երկար- երկար գնացք, հետաքրքիր- հետաքրքիր գիրք։

Հեքիաթ, Մայրենի

Ծույլ գետը

Ծույլ գետը

Դ. Սոկոլով

Առաջադրանք

Հորինիր փոքրիկ հեքիաթ` Ծույլ արևը վերնագրով

Կար-չկար մի ծույլ արև կար այդ ծույլ արևը այդքան ծույլ էր, որ ալարում էր լույս տար ցերեկը։Մի օր ծույլ արևը տեսնում է, որ շատ մութ է, իսկ հետո տեսնում է, որ մարդիկ չեն արթնանում և վեր կենում տեղաշորներից և հետո նա հասկանում է, որ եթե նա հենց հիմա լույս չտա մութ աշխարհին մարդիկ միշտ կքնեն և էլ երբեք չեն արթնանա և չեն տեսնի աշխարհը և նա տվեց լույս մութ աշխարհին ու այս օրվանից արևը հասկացավ, որ նա կհանգստանա, երբ կլինի գիշերը։