Բնագիտություն

Բնագիտության ֆլեշմոբ 2024

Հարց 1․ Ինչպե՞ս է կոչվում աշխարհի ամենամեծ ծաղիկը և որտե՞ղ է այն գտնվում:

Աշխարհի ամենամեծ ծաղիկի անունը Մամուլ է և այն աճում է Հարավային Ամերիկայում։
Հարց 2․ Ինչո՞ւ ծաղիկների պսակաթերթիկները ունեն տարբեր գույնի երանգներ:
Ծաղիկների պսակաթերթիկներն ունեն տարբեր գույնի երանգներ, որպեսզի դրանցով գրավեն միջատներին և դրանով նպաստեն փոշոտմանը։
Հարց 3․ Փշոտ ձկների մեծ մասը ունեն լողափամփուշտ, ինչի՞ համար է այն:
Լողափամփուշտը կատարում է հիդրոստատիկ դեր։ Նրա պատերը պատված են մազանոթներով։ Հարկ եղած դեպքում գազերն արյան մազանոթներով լողափամփուշտից անցնում են արյան մեջ, ձկների մարմնի տեսակարար կշիռը մեծանում է, և նրանք հեշտությամբ տեղաշարժվում են ջրի խոր շերտերը, իսկ երբ գազերն արյունից անցնում են լողափամփուշտի մեջ, լողափամփուշտի ծավալը մեծանում է, մարմինը թեթևանում, ձկները բարձրանում են ջրի վերին շերտերը։ Ջրի նույն խորությունում գտնվելու դեպքում լողափամփուշտի ծավալը չի փոխվում։Կռճիկային ձկների մոտ չկան լողափամփուշտներ,իսկ ոսկրային ձկները ունեն։
Հարց 4․ Ծիծեռնակները ունեն կրկնակի շնչառություն։ Ինպե՞ս է այն իրականանում:
Թռչուններին հատկանշական է կրկնակի շնչառությունը, այն է՝ արյունը թթվածնով հարստանում է կրկնակի անգամ՝ ներշնչման և արտաշնչման ընթացքում, երբ օդապարկերից օդը դուրս գալու ժամանակ կրկին անցնում է թոքերով։
Բնագիտություն

Երկրի տարեկան պտույտը

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

Երբ երկիրը պտվում է արեգակի շուրջ նա հերթով փոխում է տարվա եղանակներ։

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

4. Ո՞րն է նահանջ տարին:

Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր։ Այդ տարին կոչվում է նահանջ տարի

Բնագիտություն

Օդային զանգված, Կլիմայական գոտիներՕդային զանգված, Կլիմայական գոտիներ

Օդն աննդհատ գտնվում է շարժման մեջ և կատարում է շրջապտույտ ։ Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով ,երկրի մակերևույթի տարբեր տարածքներ անհավասարաչափ տաքություն են ստանում։ Այդ պատճառով երկրագնդի վրա առաջանում են մթնոլորտային բարձր և ցածր ճնշումներ։

 

Մեծ ծավալի օդը ,որն ունի ջերմության և խոնավության միատեսակ հատկանիշներ և ձևավորվում է ընթարձակ միասեռ տարածքի վրա , կոչվում է օդային զանգված։ Օդային զանգվածի հատկանիշներն են ՝ խոնավությունը , ջերմությունը։ Եթե օդային զանգվածը երկար ժամանակ գտնվում է միևնույն տարածքում , ապա ձեռք է բերում նրան բնորոշ հատկանիշները ՝ խոնավությունը և ջերմությունը։

Յուրաքանչյուր օդային զանգված լինում է երկու տեսակ ՝ ցամաքային և օվկիանոսային։

Օդային զանգվածները լինում են

Հասարակածային,

Արևադարձային

Բաեխառն

Արկտիկական

Կլիմայական գոտիների առանձնացումը կատարվում է արեգակից ստացվող ջերմության քանակի հիման վրա։

Երկրագնդի վրա առանձնացվում են 13 կլիմայական գոտի , որոնցից 7 -ը հիմնական են , 6-ը անցումային։ Հիմնական կլիմայական գոտիներն են ՝ Հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն , արկտիկական և անտարկտիկական ։

Բնագիտություն

Ավստրալիայի կենդանական աշխարհ

Ավստրալիայի կենդանական աշխարհը, ներառում է կենդանիների մոտ 200 000 տեսակ, որոնց մեծ մասն ունիկալ են։ Ավստրալիայում էնդեմիկ են կաթնասունների 83%-ը, սողունների 89%-ը, ձկների և միջատների 90%-ը և երկկենցաղների 93%-ը[1]։

Կաթնասուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի կենդանական աշխարհը ներառում է կաթնասուների 379 տեսակ, այդ թվում՝ 159 պարկավոր, 76 չղջիկ և 69 կրծող։ Մայրցամաքում էնդեմիկ են մի քանի խմբեր և ընտանիքներ։

  • Պարկավոր խլուրդների խումբ (Notoryctemorphia, 1 ընտանիք, 1 ցեղ և 2 տեսակ)
  • Գիշատիչ պարկավորների խումբ (Dasyuromorphia)
  • Միանցքանիների խումբ (Monotremata): Բադակտուցներ և եքիդնաներ
  • Պարկավոր գայլերի ընտանիք (Thylacinidae), անհետացած է 1 տեսակ` պարկավոր գայլը կամ տիլացին (Thylacinus cynocephalus): Թասմանիա կղզի։
  • Պարկավոր մրջնակերերի ընտանիք (Myrmecobiidae) 1 տեսակ Ավստրալիայում
  • Վոմբատավորների ընտանիք
  • Վոմբատավորների ընտանիք (Vombatidae)
  • Պարկավոր արջերի ընտանիք (Phascolarctidae): Կոալա կամ պարկավոր արջ (Phascolarctos cinereus)
Բնագիտություն

երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ են:
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Հարցեր

1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը:

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝  միջնապատյանը, ապա՝  երկրակեղևը:

2. Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից

3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան:

Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝   քարերը, քարածուխը, քարաղը:Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝  ալմաստը, սուտակը, զմրուխտը

Բնագիտություն

Ուսումնական 3-րդ շրջանի անփոփում․Բնագիտություն

Ուսումնական տարվա ժամանակ մենք երեխեքի հետ տնկել ենք ծաղիկներ ծառեր և այլն։Մենք ծաղիկները ջրել ենք և մենք շատ հետաքրքիր բաներ ենք անցել մնեքանցել ենք տիեզերքի մասին մենք նաև իմացել ենք  wikiloc։ մենք սարգելեք շատ հետաքրիր իրեր վիկան պատրաստել է իր որով կարելի է ուտել եթե ձեռքը ջարդած է Ալենը սարգեց լեգոից մի մեծ նավ։ իսկ նարեն ֆալգայից բադիկ։Ես անցել եմ մարդկանց ռասաները եվրոպոիդ նեգնոլոիդ մոնգոլոիդ

Բնագիտություն

Վեներա

Վեներան Շատ գեղեցիկ մոլորակ է բայց նաև նրա վրա շատ վտանգավոր է քանի, որ այն գտնվում է մեր երկրի կողկը և այն շատ լուսավոր է այն երեվում է երկից նաև արանձ խաշարացույց։Վեներա աստվածուհու անունից, սիրո աստվածուհին Հռոմեական դիցաբանությունում։      Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի[9]։ Քանի որ Վեներան ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը, այն երկնակամարում երբեք չի հեռանում Արեգակից ավելին քան 47,8° (երկրի մակերևույթից դիտողի համար)։ Իր առավելագույն լուսատվությանը հասնում է արևածագից անմիջապես առաջ կամ որոշ ժամանակ արևամուտից հետո, որտեղից էլ ծագում են նրա Առավոտյան և Երեկոյան աստղ անվանումները։

Բնագիտություն

էյֆելյան աշտարակ

Ֆրանսիայի մայրաքաղաքում կա գեղեցիկ Էյֆելյան աշտարակ։Էյֆելյան աշտարակ (ֆր.՝ La Tour Eiffel), երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։ Այն ունի 324 մետր բարձրություն։ Նրա մոտակայքում  կա այգիներ և նրանց ամենալավ ուտելիքը կուասաներն են և նոր և հետաքրքիր բույսեր կարելի է ասել, որ այնտեղ շատ գեղեցիկ է և հետաքրքիր;

Բնագիտություն

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝ 

Շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի կտրելը, ջրի եռալը, մոմի և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներից են՝ երկաթի ժանգոտվելը, կաթի թթվեը