Մայրենի

Ծառերի գանգատը

­

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Կամուրջ են շինում՝ գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

առաստաղ-շինության ծածկի ներսի մասը:

մարագ-հարդ լցնելու և պահելու տեղ,

Հանդ-դաշտ

Կահ-կահույք

Անգութ-խղճի զգացումից զուրկ

Գութան-Մետաղյա լայն խոփով երկրագործական գործիք՝ հողը հերկելու համար:

Լուծ-եզների ամրացվող փայտ,որի շնորհիվ վարում էին հողը

3.Ի՞նչ է սովորեցնում առակը: Պատմի՛ր:

Սովորեցի, որ բնությունը չպետք է աղտոտել,փչացնել։

4. Paint ծրագրով նկարի՛ր  առակը և տեղադրի՛ր բլոգում:

Ճամփորդություն, Մայրենի

Ճամփորդություն դեպի ագարակ

Այսօր ես իմ դասարանի հետ գնացի ագարակ:Այնտեղ մենք  տեսանք ձի, ավանակ  պոնի:Մենք  նրանց   կերակրեցինք  ու սկսեցինք  ձի   քշել:Սկզբում շատ վախենալու  էր,բայց  ես   կարողացա իմ  վախը  հաղթահարեցի, նստեցի   ձիու  վրա:Ձին աղջիկ էր, նրա  անունը Մաշա   էր, նա շատ  բարի  էր: Մենք ձի քշեցինք  ու  գնացինք հավերի   ու   սագերի    մոտ:Մենք ագարակում տեսանք շատ  փոքր    կատու, նա նոր  էր   ծնվել ու կաթիկ էր ուտում:Տեսանք շատ մեծ շներ:Մենք նկարվեցինք ու քայլելով  վերադարձանք դպրոց:

Ես և շրջակա աշխարհը

Տեղեկություն ձիերի մասին

Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում Եվրոպայում բնաջնջվել են։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում;

Մարմնամարզություն

Մարզատոնը հարավում

Այսօր  մենք   ունեցել ենք  մարզական   հանդիպում մեր դպրոցում:Մեր դպրոց հյուր էին եկել Արևելյան  դպրոցի երկրորդ դասարանի սովորողները իրենց ուսուցչուհու՝ընկեր Նելլիի  հետ:Մենք բակում մրցում էինք  նրանց հետ, տարբեր   խաղեր էինք խաղում:Բաժանվել  էինք 2 խմբի կանգնել էինք շարքերով  և խաղում  էինք    պարանով  և  օղակով:Մարզատոն-ին հաղթեց ընկերությունը:Հետո միասին  նախաճաշեցինք բակում, նկարվեցինք  ու ճանա-պարհեցինք  Արևելյան  դպրոցի  երեխաներին:Շատ զվարճալի օր ունեցանք:

 

 

Մայրենի

Ճամբարի   առաջին   շաբաթ

Մենք այս շաբաթ սկսեցինք ամառային ճամբարը։ Շատ հետաքրքիր շաբաթ անցկացրեցինք։  Հունիսի 1-ին  դպրոցում   նշեցինք  երեխաների պաշպանության  օրը և մեզ  պաղպաղակ հյուրասիրեցին։ Կեսօրին բակում  գեղեցիկ   նկարներ նկարեցինք։  Շաբաթվա  ընթացքում  ունեցանք հետաքրքիր  ճամփորդություններ։ Եղանք  Մայր դպրոցում, այցելեցինք գրադարան,գնացինք Պլանետարիում , ուսումնասիրեցինք տիեզերքն ու մոլորակները։  Դպրոցի  բացօթյա  լողավազանում  լողում  էինք առավոտյան  ևկեսօրին։ Խելացի խաղեր     ենք խաղացել, երգեր, մարզվել դպրոցի բակում։  Շատ ուրախ շաբաթ ունեցանք։

 

 

 

 

 

Ճամփորդություն

Ճամփորդության տպավորությունները

Այսօր ես  իմ դասընկերների գնացել էի  Պլանետարիում:Այնտեղ մեզ պատմեցին տիեզերքի մասին:Մենք  այնտեղ տեսանք թե ինչպես է ստեղծվել մեր  ամբողջ գալակտիկան  մեր համար շատ  հետաքրքիր էր:Մենք նստել էինք փափուկ   բարձերի վրա,ու տեսնում էինք մոլորակները:Հետո նկարվեցինք, խաղացինք  ու  երգելով  վերադարձանք դպրոց:Ես այսօր հրաշալի օր ունեցա:

Ճամփորդություն

Իմ տպավորությունները գրադարանից

Այսօր մենք դասարանով գնացինք   մայր դպրոցի գրադարան:Մենք այնտեղ հանդիպեցինք   տիկին   Մարիետին:Մենք  իմացանք,որ  նա  ստեղծել  է  հայոց  լեզուն գիրք-տետրը ու  հարցեր  էինք  տալիս, շատ  տարբեր  հարցեր:Տիկին  Մարիետան   հաճույքով պատասխա-նում  էր  մեր հարցերին ու  մեզ գիրք   տվեց,  որ   կարդանք  ու   նկարենք    մեր   կարդա-ցածները  պլանշետով, մենք paint-ով  նկարվեցինք ու  վերադարձանք   դպրոց:

Մայրենի

Ովքեր էին ապրում Քաթհուլտում

Հիմա արդեն գիտես, թե ովքեր էին ապրում Քաթհուլտում՝ հայրիկ Անտոնը, մայրիկ Ալման, փոքրիկ Իդան, Ալֆրեդն ու Լինան: Նաև երկու ձի, մի զույգ եզ, ութ կով, երեք խոզ, տասը ոչխար, տասնհինգ հավ, մի աքլոր, նաև մի շուն ու կատու: Եվ, իհարկե, Էմիլը:

Լուծում

1․   1+1+1+2+2+2+8+3+10+15+1+1+1=49

Պատ․49