Մայրենիի ստուգատես

Բանավոր խոսքին ուղղված աշխատանք

Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ (տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում` «Մայրենիի ստուգատես» էջում):

Ուղղաթիռով Կարմիր գլխարկը խաղ-հնարք

  1. Ընտրել որևէ հեքիաթ, որը շատ ծանոթ է:
Պոչատ աղվես
Օրինակ` Ջաննի Ռոդարիի «Պաղպաղակե դղյակը»
  1. Ընտրել չորս բառ, որը հատուկ է այդ հեքիաթին:
աղվես տատիկ հավ աղջիկ արտիկ կով չարչի կալվոր
Օրինակ` Բոլոնիա, բազկաթոռ, պաղպաղակ, դղյակ
  1. Այդ չորս բառին գումարել մեկ բառ, որը ոչ մի կապ չունի այդ հեքիաթի հետ
Բոլոնիա, բազկաթոռ, պաղպաղակ, դղյակ, արև
  1. Հեքիաթը պատմել այնպես, որ հինգերորդ բառը պատմության մեջ ներառյալ լինի:
Ներքևում սովորողի աշխատանք է.

Մի Բոլոնիա քաղաք կար, որտեղ արևը շատ կիզիչ էր: Քաղաքի ամենագլխավոր հրապարակում մարդիկ կառուցել էին մի դղյակ, որը պաղպաղակից էր:Մի տատիկ քայլում էր փողոցով արևը այնքան ուժեղ էր այրում, որ նա ուշագնաց էր լինում: Մի բարի հրշեջ նրան մոտեցրեց բազկաթոռը, որը պատրաստված էր համով կրեմից: Տատիկը շատ ուրախացավ և սկսեց լպստել բազկաթոռի հենակները:Այդ օրը իսկական տոն էր Բոլոնիայում:

Մայրենիի ստուգատես

Մայրենի ստուգատես 4-րդ դասարան

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրած

«Պոչատ աղվեսը»

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի,թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակ։Եվ որոշեցի մյուս աղվեսին համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից։Ես բոլոր աղվեսներին

 

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
    Տարվա իմ ձեռքբերումներըԲարև ձեզ, ես Մարինա Վիրաբյան եմ, ես սովորում եմ Հարավային դպրոցի 4․1 դասարանում։ Իմ ձեռքբերումն է այս տարի, որ ես հնարավորություն եմ ունեցել ընտրելու նոր առարկա։ Իմ ընտրությունը ռոբոտաշինություն էր, իսկ հիմա ես փոխեցի կինոֆոտո։ 4.1 դասարանում է անցել եմ նոր առարկաներ՝ հայրենագիտություն և բնագիտություն,  մենք հայրենագիտությունից անցել ենք մեր Հայաստանի մարզերը և հիմա ես ուսումնասիրում ենք մեր հին հայ թաքավորների իսկ բնագիտության մենք ուսումնասիրում ենք մեր բնությունը և շրջակա աշխարհը , մեկ-մեկ մենք դուրս ենք գալիս, որ ծաղիկները ջրենք։ Ես նաև անցել եմ Ղազարոս Աղայանի հեքիաթները, բանաստեղծություները և այլ գրողների հեքիաթները և բանաստեղծությունեը։ Բայց մենք  շատ ճանփորդություներ ենք գնում, ես ձեռք եմ բերել նոր ընկերներ։ 
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։
    «Հեռախոսաութնոկը»
    Մի շատ մեծ ծովում կար ութոտուկ, նա մի օր տեսավ ծովի խորքում մի հատ հեռախոս, բայց նա չգիտեր՝ այն ինչ է ,հարցրեց բոլորին  ինչ է և մենակ մի ձուկ իրեն պատասխանեց և ութոտնուկը ուզում էր անուն մտածել, որ բոլորն իմանան, որ այն իր հեռախոսն է։ Այդ պահին խեցգետինը, որը նեղացնում էր մեր ութոտնուկին, ասաց, որ եթե նա չգա և իր ամենաթանկ իրը  չբերի, ինքը կջարդի նրա հեռախոսը։ Ութոտնուկը եկավ դատարկ ձեռքերով, խեցգետինը հարցրեց , թե որտեղ է քո ամենակարևոր իրը։
    -Իմ ամենակարևոր իրը իմ ներսում է՝ բարությունը և իմ սիրտը։
    Խեցգետինը զարմացավ պատասխանից, բայց նա տվեց ութոտնուկի հեռախոսը, և նրանք ցանկացան միասին հեռախոսին անուն մտածել,  և նրանք դարձան ամենալավ ընկերները, իսկ հեռախոսի անունը դրեցին հեռախոսաութնոկ։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/

https://www.youtube.com/watch?v=-z9qMS43daw

  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։
Մայրենի, Մայրենիի ստուգատես

Ուղտը

Ուղտը

 

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

 

 

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Այն առաջացել է «գեղեցիկ» բառից:
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Նա ուտում է ամեն ինչ նաև կոշտ փշեր:
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Բարձրությունը՝երկու մետր, երկարությունը՝ երեք մետր:
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չխմել, որովհետև հետո խմելիս նա խմում է միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

 

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Բառային աշխատանք

  1. 1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր
    Երկու հարյուր, երեք
  2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր
    Շիկացած-
    Գեղեցիկ-սիրուն
    Հարվածել-զարկել
    Տապ-տաք
    Բարկություն-զայրություն
  3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
Ուղտ Ուղտափուշ Ավազ
Բուրդ Երկսապատ Անտարբեր
Ավազ Միջազգային Փշոտ
Տհաճ Միասապատ Բարձրություն
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

Հաստ բուրդ

Բարի կենդանի

Գեղեցիկ ուղտ

Ցուրտ եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
    Հաստ-բարակ
    Հեշտ-դժվար
    Կոշտ-փափուկ
    Երկար-կարճ
    Ցուրտ-տաք
  2. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Հարցական-Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Պատմողական- Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

Մայրենիի ստուգատես

Քննական թեստի օրինակ:

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեքմետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ ևնույնիսկ մոտիկից չի նկատվում: 

Բացի այդ՝ որսում էհիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։ Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։ 

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։ 

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսնուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
 լեռներում,
 անտառներում, 
 անապատներում,
 լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

 500 կգ,
 1 տոննա,
 250 կգ,
 300 կգ:

    3 Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որսանելիս.

 թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
 չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: 

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

 Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
 Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
 Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
 Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։ 

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես իմացա, որ նրանք սնվում են գորտերով, մկներով և մորեխներով։

      7․ Գրի´ր հետևյալ բառերի հականիշները. 

Արագ-դանդաղ

Երկար-կարճ

Քիչ-շատ

Հիվանդ-առողջ

       8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:                          երեք հարյուր,երեք

        9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր հատկանիշ ցույց տվող երկու բառ։

          Խորամանակ,   ամենախոշոր                  10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս. 

1. թիվ,
2. առարկա,
3. գործողություն,
4. հատկանիշ: