Մայրենի, անգիր

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Մայրենի, անգիր

Ձյուն Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Հողն է նրանց անկողին:

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Նրանց պետք է ծածկի քնքուշ ու հեզ։

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ինչն է ինչը, որը շատ փափուկ է սպիտակ և  գեղեցիկ, և իր հետ ամենաշատը սիրում են խաղալ երեխաները։

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը շատ փայլուն է և սպիտակ։Երկնքից է թափվում և ամենինչ ծածկում է սպիտակ։ Ձյունը շատ սառն է։

 6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ծաղիկները շատ լավ հոտ ունեն, գունավոր են և նրանք շատ գեղեցիկ են։

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Ձյան փաթիլները կամ բարի գալուստ ձմեռ։