Մայրենի, Տեխնալոգիա, նամակ, նկարչություն

Նամակ եղևնուն

Բարև սիրելի եղևնի,ես Մարինա Վիրաբյան եմ ես շատ եմ սիրում ու շատ եմ կարոտել։Ուզում եմ, որ  դու գաս, որ մեզ բոլորին ուրախացնես, որ քեզ գեղեցիկ զարդարենք ու քո շուրջը պարենք։Ու շատ եմ ուզում,որ Նոր Տարին շուտ գա, ձմեռ պապը գա ու քո տակ նվերներ դնի։

Սիրով Մարինա Վիրաբյան

Տեխնալոգիա

Պարոն վարունգը

Կար—չկար աշխարհում մի տարօրինակ մարդուկ կար անունը պարոն վարունգ էր։Նա շատ զարմանալի տեսք ուներ։Նրա մազերը կանաչի էին, իսկ ձեռքերն ու ոտքերը վարունգից։Չնայած իր տարօրինակ տեսքին նրան բոլորը սիրում էին։

 

Մայրենի, Տեխնալոգիա

Համո Սահյան «Աշուն»

 

 

 

Աշնան օրերն են հասել,

Իջել է ամպը սարին,

Եվ հրաժեշտ է ասել,

Կռունկը մեր աշխարհին:

 

Բարդին էլ չի սոսափում

Արագիլի թևի տակ,

Դեղին թերթեր է թափում

Առվակի մեջ կապուտակ:

 

Կարմիր խարույկ է կարծես

Ծեր տանձենին անտառի,

Թվում է, թե մոտ վազես,

Ձեռք ու ոտքդ կվառի…

 

Քամին շատ էր թափառել,

Պարապ-սարապ թևը կախ,

Բայց արդեն գործ է ճարել,

Տեսեք ինչքան է ուրախ: