Մայրենի

Քարանձավում

Կարդա՛ և դեղինով ընդգծի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբեր բառերը: /2 միավ. /

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:

Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն քարանձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:

Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:

  1. Տեքստում հանդիպած հարցական նախադասությունններն ընդգծի՛ր: /1 միավ ./

Կարծում եք իր հարմարավետության համա՞ր:

Իսկ մա՞յրը:

Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ:

Իսկ ինչո՞վ է սնվում:

  • Բնագրի համաձայն,  ինչպիսի՞ անկողին է պատրաստում իր համար / 2 միավ ./

Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ։

Մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից։

  • Ինչպիսի՞ն են արջի նորածին ձագերը: Դուրս գրի՛ր նրանց նկարագրող հատվածը: /1 միավ. /

Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ:

  • Ինչո՞վ է սնվում մայր արջը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր /
  • պտուղներով
  • ջրով
  • ճարպով
  • Մայր արջն ինչպե՞ս է կուտակում ճարպը:  /2 միավ. /
  • Աշնանը կերած պտուղներից
  • Աշանը կերած ճարպերից
  • Ճարպը կուտակվում է ինքն իրեն
  • Հատկանիշ ցույց տվող, (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը ընդգծի՛ր կարմիրով, իսկ գործողություն ցույց տվող (ի՞նչ է աում, ի՞նչ է լինում) հարցերին պատասխանող բառերը՝ կանաչով: / 1 միավ. /
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: /1միավոր /
  • Ճարպ-ճենճ,յուղ
  • Սնվել-ուտել
  • Անկողին-տեղաշոր
  • Մերկ-Տկլոր
  • Տեքստից բառակապակցություններ դո՛ւրս գրիր: /1 միավոր/

    չորացրած տերևներ, փառավոր անկողին, աշխարհ է բերում, տաք խորքում, փափուկ խոտերից, փափուկ անկողինը, փոքրիկ արարծներ, մայրական կաթը,ջերմ գրկում, դանդաղ մեծանում, վիտամիններով հարուստ, շատ սննդարար, արժեքավոր սննդանյութեր։

  • Գտի՛ր տրված նախադասության ենթական  (ո՞վ, ի՞նչը) ու ստորոգյալը (ի՞նչ է անում): Ենթական ներկի՛ր կանաչով, իսկ ստորոգյալը՝ կարմիրով:  /2 միավոր/

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում:

Ստուգի՛ր առաջադրանքները և ըստ միավորների գնահատի՛ր կատարածդ աշխատանքը։   10

Մաթեմատիկա

12.10.2022

Վարժ111

Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման տեղափոխական հատկությունից։

ա)20x718x50=718000

80x60x50=240000

30x24x50x20=720000

 

բ)40x25x48=48000

40x50x70=140000

50x42x40x2=168000

Վարժ112

Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a=80, b=50:
ա)20x80x70x50=5600000

բ)80x2x90x50=720000

Վարժ․113
Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

ա)450×32-526+(9324-872):2=18100                                                                            9324-872 = 8452                                                                                                        450×32 = 14400                                                                                                        8452:2 = 4226                                                                                                            14400-526 = 13874                                                                                                    13874+4226=18100

4500:3x(275:5)=82500                                                                                                 275:5 = 55                                                                                                                   4500:3 = 1500                                                                                                            1500×55 = 82500

բ)3265:5+(9324-8872)x7=3817
9324-8872=452
3265:5=653
452×7=3164
653+3164=3817

3264:(160:20):8=51
160:20=8
3264:8=408
408:8=51

վարժ․114

Կազմի՛ր արտահայտություն և լուծի՛ր խնդի՛րը։

ա)Համերգային դաճլիժում 5 շարքով տեղադրված են 9-ական նստատեղ ունեցող նստարան։ Հյուրաքանչյուր շարքում 6 նստարան է։ Ընդամենը քանի՞ նստատեղ կա այդ դահլիճում։
Լուծում
5x9x6=270
Պատ․՝270 նստատեղ

բ) Խնձորով բարձած մեքենայում արկղերը դասավորված են 4 շարքով, յուրաքանչյուրում ՝ 6 արկղ։ Այդպիսի շարքերով արկղերը 5 շերտով դասավորված են իրար վրա։ Հայտնի է նաև, որ մեկ արկղ խնձորի զանգվածը 20 կգ է։ Որքա՞ն է մեքենայում բարձաձ ամբողջ խնձորի զանգվածը։
Լուծում
6x4x5=120
120×20=2400
Պատ․՝2400կգ