Մայրենի

Առաջադրնաքներ

364. Ուշադրությո՛ւն դարձրու Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել: Այս նախադասություններում հեղինակի խոսքը ունի երեք դիրք։
1.

Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ
ունի:գ
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի,- ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել,- ասաց ընկերս,- ու մի
մեծ պատկերասրահ ունի:
2.

– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ։
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ,- ասաց քեռիս։
Գ.- Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում,- ասաց քեռիս,- ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
1. Փոքրիկը խնդրեց.
2.-Ուզում եմ խաղալ։
3․-Ոնց՞ես,-անհանգիստ ասաց իշխանը։
4. -Դպրոց չեմ ուզում գնալ,- բողոքեց տղան:
5. -Փոքրիկը ընկավ,- անհանգստացավ պապիկը:
6. -Ես ռոբոտ եմ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան- չեմ կարող քայլել։

 

367. Երկխոսությունը շարունակի՞ր:
– Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ,- տագնապեց նա,- հասնում է:
– Ամեն ինչ մտածված է, սիրելի՜ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը:
— Հիմա կտեսնես,-ասաց քույրը տղային,- գնա տուն։

368. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում՝ ես լսել (կարող ես նաև հորինել):
-Դասերդ կատարիր,- ասաց ընկեր Անահտիը,- հետո կստուգենք։
-Ես կատարել եմ դասերս,- ասացի ես,- եկե՛ք ստուգեք։
-Այս առաջադրանքը չես կատարել, — ասաց ընկեր Անահիտը։
-Դասը վերջացավ,- ասացի ես,- կարո՞ղ եմ գնալ։
-Ո՛չ, վերջացրու,- ասաց ընկեր Անահիտը։
-Վերջացրեցի, կստուգե՞ք,- ասացի ես։

369. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):
-Վիկա, արի հացդ կեր,- ասաց մայրիկը։
-Շուտով կգամ մայրիկ,- ասաց Վիկան,- նկարում եմ։
-Ձեռքերդ կմաքրես,- ասաց Մայրիկը։
-Լավ,- ասաց Վիկան,- գնում եմ լվանամ։

370. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր, ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց,
– Գյուղն ինձ դուր եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան ցնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:
Թզուկն ասաց.
-Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը, որովհետև մարդկանց խանգարում է:
Հայրն արտակին ասաց.
-Ճանապարհին վերցրու’ քո հեծանիվը, որովհետև այն մարդկանց խանգարում է:

2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
Տղայի ընկերն ասաց.
-Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն, ես գնում եմ տուն:

3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Թագավորը տղային ասաց.
-Գնա’ երկրից երկիր ման արի և գտի քո մատանու քարը:

4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
Նապաստակն ու մուկը ասացին.
-Մենք գնում ենք տղային օգնելու:

5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը տեսնելոր.
Արջը նապաստակին և մկանը խնդրեց.
Ինձ էլ տարեք աշխարհը տեսնելու:

6. Արեգը նազանին ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է։
Արեգը ասաց նազանին.
-Ես իշխան Արմանի որդին եմ:

7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
Թագավորը հյուրին խնդրեց.
-Ինձ միայնակ մի թող կախարդի մոտ:

371. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
Նկարիչը կանչեց.
-Ես շատ հետաքրքիր բան եմ գտել:

2. Տղան մորը զգուշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել։
Տղան մորը զգուշացրեց.
-Ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել:

3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
Մայրը տղային ասաց.
-Ես էլ եմ հետաքրքրվում տղայի հյուրերով:

4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
Ընկերը Լևոնին ասաց.
-Ես բացարում դարչնագույն մարդկանց եմ տեսել:

5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական մարդկանց:
Լևոնն ընկերոջն ասաց.
-Դու հավանաբար երազ էս տեսել, ոչ թե իսկական մարդկանց:

6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
Տղան շուրջը նայեց և ասաց.
-Որտե՞ղ մենք պետք է թաքնվենք, եթե անձրև գա: