Մայրենի

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով