Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի ռուսական դրամատիկական թատրոն

Մենք այսօր գնացել էինք ամբողջ դպրոցով ռուսական դրամատիկական թատրոն ու դիտել ենք հեքաթ, որի անունը Մաուգլի է։ Մենք դպրոցից շարժվեցինք 12։10, թատրոն հասանք 30րոպե հետո այսինքն 12:40։ Հքիաթը հայերեն չէր այլ ռուսերեն և շատ ուրախ երգերով։ Այնտեղ մենակ Մաուգլին չէր այնտեղ կար արջ՝ Բալուն և իր ընկեր սև պանտեռան ու կապիկներ կային և գայլուկներ կային, նաև օձը և ամենավախենալուն վագր Շիրխանը։Հետո երբ հեքաթը վերջացավ մեզ ուրախացրեց Ձմեռ պապիկը։ Հետո մենք ուրախ-ուրախ վերադարձանք դպրոց։

Մայրենի

«Ծիածան» ռադիո շուրջտարյա նախագիծ. երրորդ եթերաշրջան

«Ծիածան» ռադիո. նախագիծ /առաջին եթերաշրջան/

«Ծիածան» ռադիո. նախագիծ /երկրորդ եթերաշրջան/

Նախագծի մասնակիցներ` 3.1 դասարանի  սովորողներ և ընտանիք:

Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Ժամկետը` շարունակական

Նախատեսվում է՝ ամսական 2 ռադիոթողարկում՝ նյութի ընտրության մեջ սովորողը ազատ է, պետք է նախօրոք նյութը ընտրել, ծանոթանալ, արտահայտիչ կարդալ և լավ յուրացնելուց հետո ձայնագրվել։ Ռադիոթողարկումները կարող են լինել զրույց-պատումի, գրական ընթերցումների, տեղեկատվական նյութի, երկխոսության, հարցազրույցի տեսքով:

Նպատակ՝

  • բանավոր խոսքի զարգացում
  •  տեղեկատվական տեքստերի հետ աշխատելու հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
  • թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում

Խնդիրներ՝

  • Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
  • Զարգանել այնպիսի մեդիահմտություններ, որոնց միջոցով սովորողները ինքնուրույն կկարողանան ուսումնական նյութեր ձայնագրել, խմբագրել նյութերը, հետագայում՝ հրապարակել իրենց բլոգներում:
  • Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:

Ընթացք՝

Սովորողների հետ ընտրում ենք թողարկման թեման, յուրաքանչյուր սովորող պատասխանատու է լինում իր բաժնի համար: Մինչև ձայնագրման օրը սովորողը փնտրում, գտնում է թեմային հարմար տեքստ, աշխատում է տեքստի վրա. ընթերցում է, անծանոթ բառերն է առանձնացնում, սովորում է արտահայտիչ կարդալ/ աշխատանքի ընթացքին հետևում է ծնողը, ուսուցիչը, ուղղորդում է սովորողին՝ ընտրել այնպիսի տեքստ, որն իրեն մատչելի է/: Ձայնագրվող սովորողը Paint նկարչական ծրագրով նկարում է տեքստին համապատասխան նկար և ուղարկում ինձ:

Ձայնագրությունից հետո, կխմբագրեմ, կկցեմ նկարը և կթողարկեմ բլոգում, ենթակայքում, իսկ սովորողը՝ իր բլոգում:

Տեղեկատվական տեքստերի աղբյուրը

Ամփոփում՝

«Ծիածան» ռադիո #1 Արագածոտնի մարզ

«Ծիածան» ռադիո #2 Արարատի մարզ

«Ծիածան» ռադիո #3 Արմավիրի մարզ

«Ծիածան» ռադիո #4 Գեղարքունիկի մարզ

«Ծիածան» ռադիո #5 Կոտայքի մարզ

«Ծիածան» ռադիո # 6 Լոռու մարզ

«Ծիածան» ռադիո #7 Շիրակի մարզ