Բանավոր մաթեմատիկա, Մաթեմատիկա

Խնդիր ճամփորդության մասին

2․1 դասարանը գնում է Սևան ճամփորդության։Դասարանում 24 աշակերտ է, բայց երթուղայինը 12 տեղանուց է։ Քանի՞ երթուղային է պետք որպեսզի բոլոր աշակերտները գնան ճամփորդության։

Լուծում՝

24։12=2

Պատասխան՝2 երթուղային

Ես և շրջակա աշխարհը

Պինգվինների մասին տեղեկություն

Պինգվիններ ջրալող, չթռչող թռչուններ են։ Դասվում են պինգվինանմաններ կարգին։Ենթադրվում է, որ «պինգվին» բառը ծագում է ուելսերեն pen՝ գլուխ և gwyn՝ սպիտակ բառերից։ Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։  Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոս-յան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ։ Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։ Պինգվինը խա-ղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։