Մայրենի

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Ջանի Ռոդարի

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին  ճամփորդել, աշխարհ  ճանաչել:  Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին  ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ   ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանք

1.Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Ավազան-ջրավազան, արհեստական ջրամբար

  1. Մեկբառով գրեք:

Ժամ ցույց տվող-ժամացույց

Կողմ ցույց տվող-կողմնացույց

Հաց թխող-հացթուխ

Հեռուն ցույց տվող-հեռադիտակ

Բարձր խոսող-բարձրախոս

Միս ուտող-մսակեր

Աղ ուտող-աղակեր

3.Նախադասությունը ընդարձակի՛ր:

Կապիկները վազվզեցին:

Ուրախ կապիկները վազվզեցին ծառերի վրա։

Ծառերը ծաղկեցին:

Գարնանը ծառերը գեղեցիկ ծաղկեցին։

Արևը շողշողում էր:

Ամռանը արևը շողշողում էր ու լուսավորում ամեն ինչ։

Տղաները խաղում էին:

Դպրոցից հետո տղաները խաղում էին ֆուտբոլ։

4.Շարունակեք նախադասությունները:

Եթե մեծերը մի քիչ փոքր լինեին, նրանք մեր հետ դպրոց կգային։

Եթե ամռան տաք արևը ձմռանը լիներ, մենք ձմռանն էլ պաղպաղակ կուտեինք։

Եթե բոլոր հեքիաթները իրական լինեին, մեր կյանքը ավելի գունավոր և կախարդական կլիներ։

Եթե մարդիկ միշտ զարմանային կյանքը շատ զվարճալի կլիներ։