Հանս Քրիստիան Անդերսեն «Անճոռնի ճուտիկը»

Առաջադրանքներ.

1.Դուրս գրի՛ր այն բառերը, որոնք լսում և գրում ես այլ կերպ:

Անգամ, վերջինս, հարձակվում, համբերում, ողջ, մեջ։

2.Տրված բառերը դարձրու գործողություն:

Երգ, պար, ծիծաղ, լաց, խաղ, լող, վազք, բաց, փակ

Երգել, պարել, ծիծաղել, լացել, խաղալ, լողալ, վազել, բացել, փակել։

3.Հորինի՛ր <<Չքնաղ ճուտիկը>>

Կար-չկար մի ճուտիկ կար։ Այդ ճուտիկը շատ գեղեցիկ էր և չքնաղ։ Բայց նա շատ մեծամիտ էր և բոլորին ասում էր, որ ամենասիրունը ինքն է, իսկ մյուսները անճոռնի են։ Նրա քույրիկները որոշում են պատժել նրան։ Եվ մի օր նրան տանում են ցեխաջրի մոտով և գցում են ցեխի մեջ։ Այնտեղից նա մի կերպ դուրս է գալիս և ով այդ ժամանակ տեսնում է գոռում է, որ նա անճոռնի է։ Նա շատ է նեղվում այդ փաստից, բայց և հասկանում է, որ շատ վատ է վարվել իր քույրիկների հետ, որ նրանց անճոռնի է ասել։ Եվ ներողություն է խնդրում նրանցից և այլևս իրեն այդպես չի պահում։

4.Համացանցից գտիր համանուն մուլտֆիլմը և հղումը տեղադրիր բլոգում:

https://www.youtube.com/watch?v=c0zyUCweMR8

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով