«Ելք» ստուգատես

«Ելք» ստուգատեսի ամփոփում

Իմ մասին

Բարև ձեզ ես Մարինա Վիրաբյան եմ,  սովորում եմ «Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի» Հարավային դպրոց-պարտեզի 3.1 դասարանում։ Ես 8 տարեկան եմ, բայց 1 անսից՝ հունիսի 18-ին կդառնամ 9 տարեկան։ Իմ ուսուցչուհին Գոհար Սմբատյանն է։ Իմ ամենասիրելի առարկան մաթեմատիկան է։ Ես ընտրովի առկարկաներից ընտրել եմ բանավոր մաթեմատիկան։ Ես դասերից հետո հաճախում եմ նկարչության և դաշնամուրի։ Շատ եմ սիրում նկարել, երգել և պարել։ Ես ունեմ փոքիրկ կրիա։

Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝ 

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած գրքերից մեկը և առաջարկում է կարդաըլ նկերներին։/ կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր, ռադիոնյութերից/

Ես այս տարվա ընթացքում շատ գրքեր եմ կարդացել։ Կարդացել եմ Հովհաննես Թումանյանի, Ջանի Ռոդարիի, Ղասարոս Աղայանի ստեղծագործություններից։ Վերջիկ կարդացածս գիրքը եղել է Ջանի Ռոդարիի «Մուկը, որը կատուներ էր ուտում» հեքիաթը։ Շատ զվարճալի և հետաքրքիր հեքիաթ է, խորհուրդ եմ տալիս կարդալ։ Այս տարի կարդացել եմ նաև «Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն» հեքիաթը։ Հեքիաթը գրել է Էդուարդ Ոսպենսկին։ Տեսանյութում պատմում եմ հեքիաթի մասին։

https://www.youtube.com/watch?v=5pNTj9p-WwY

Մաթեմատիկա՝

Ներկայացնում են մաթեմատիկական ամենահետաքրքիր խնդիրը, խաղը:

իմ ամենասիրելի և հետաքրքիր մաթեմատիկական խնդիր  դա այն խաղն է  որտեղ պատկերների տակ թաքնված թվեր կան և պետք է գումարենք։

2.Լուծի՛ր մաթեմատիկական ռեբուսը:

 

 

 

 

 

 

 

 

Լուծում  10+10+10=30

10+4+4=18

4-2=2

1+10×2=21

Պատ՝ 21

Մեդիահմտություններ՝

Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power point ծրագրերից։ / կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր /

Ես այս տարի շատ եմ աշխատել Word, Power point ծրագրերով, ունեմ մի քանի պրեզենտացիաներ։

123

Մարմնակրթություն՝

Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր, քայլք և այլն։/կարող է լինել պատումի տեսքով/

Ես շատ եմ սիրում լողալ, վազել երկու շրջան մեր դպրոցի շուրջ և այդ ամենը մենք անում ենք բակում ընկերների հետ իսկ ազատ ժամանակ մենք խաղեր ենք խաղում։

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողը փոքրիկ պատումով ներկայացնում է, թե ինչպես պետք է առողջ ապրել, ներկայացնում է մարդու օրգանիզմը, հիգիենան։ Պատմում է կենդանիների, բույսերի, շրջակա միջավայրի պահպանման ու խնամքի մասին։

Մարդը պետք է ուտի առողջ սնունդ, որ առողջ ապրի ու լավ իրեն զգա ամեն օր և ամեն օր մարզվի, որ իր սիրտը լավ աշխատի։

12345