Իմ չարենցյան բառարան

Ես իմ անուշ Հայաստանի

Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

Արևահամ բար, ողբանվագ, լացակումած, արնանման, հեզաճկուն, ողբաձայն, արյունաքամ, արնավառ, երկաթագիր, անհյուրընկալ, վիշապաձայն:

Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր 

Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Ինձ դուր եկավ այս քառյակը, որովհետև Եղիշե Չարենցը ուզում է ասել, որ որտեղել լինի մեկ է չի մոռանա մեր ողբաձայն երգերը մեր երկաթագիր գրքերը մեր Հայաստանը:

Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

Վարդերի բույր: Պարտեզը լցվել էր ալ կարմիր վարդերի բույրով:
Հեզաճկուն պար: Բոլորը հիացած էին աղջիկների հեզաճկուն պարով:
Անուշ Հայաստան: Ուրել լինեմ չեմ մոռանա ես իմ անուշ Հայաստանը:

Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
բույրը-բուրմունք, հոտ
ջինջ-մաքուր, հստակ, պարզ
ողբաձայն—լացակումած
ճերմակ-սպիտակ

Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով