«Գետակի վրա»

«Գետակի վրա»

Գետակի վրա
Թեքվել է ուռին
ՈՒ նայում է լուռ
Վազող ջրերին:

…Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
ՈՒ ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին շատ մեծ է և նրա տերևները կախված են։

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։

ջրերը խորորդանիշում են մարդկանց և ամիսները։ Աշունը գալիս է ու գնում,մարդը գալիս է ու գնում,մանկությունը գալիս է ու գնում։

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Այս բանաստեղծությունը գետակի մասին է որովհետև մեզ ասում է ուրախ ջրերի մասին որը ունի գետը։

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։ 

Երազի աշխարհում կարելի է ամեն ինչ անել։

ուրախ ջրերում կարելի է շատ արագ լողալ։

լացող ուռենին գլուխը կախ լաց է լինում։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Այս բանաստեղծությունը ինձ ուրախ տրամադրություն է փոխանցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով