Ես և շրջակա աշխարհը, Մայրենի

տեղեկություն աչքերի և տեսողության մասին

Աչքեր

Աչքը լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան Է։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է տեսողական վերլուծիչի օգնությամբ։  Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսութական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Տեսողություն

Տեսողությունը (Տեսողական վերլուծիչ), պատկերների միջոցով ընկալելու ունակությունն է։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 80-90%-ը) ընկալվում է տեսողության միջոցով։ Տեսողությունը պայմանավորված է հետևյալ ֆունկցիաներով՝ լուսազգացողություն, առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, գունային տեսողություն և բինոկուլյար տեսողություն։ Տեսողական վերլուծիչի ծայրամասային օրգանը աչքն  է։ Մարդու աչքը կարող է տարբերել 10 միլիոն գույն, իսկ մարդու գլխուղեղի մեկ քառորդ մասը կապված է տեսողության հետ։ Երկրագնդի յուրաքանչյուր 12 տղամարդուց մեկը չի կարողնում գույները տարբերել։ Կանանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 200 կնոջից մեկը։ Մարդու աչքին անհրաժեշտ է մոտ մեկ ժամ՝ գրեթե ամբողջական մթությանը հարմարվելու համար։ սակայն մթությանը հարմարվելով, աչքերը 100000 անգամ ավելի զգայուն են դառնում լույսի նկատմամբ ցերեկային տեսողության հետ համեմատած։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով