Մայրենի

Աթաբեկ Խնկոյան Ագռավն ու աղվեսը

 

 

 

 

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ

բացատրի՛ր:

Գերվել-հմայվել

կուռն ու ճուռ-ձեռք և ոտք

ագի-պոչ

Խաս ու ղումաշ-մետաքսյա

Շողոքորթ-կեղծավոր, քծնող

  1. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
  2. Ագռավ ազին իրեն տված
    Պանիրն ընկավ ծառիցը ցած,
    Շողոքորթը ըռխեց, գնաց։
  3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

Աղվեսը-խորամանկ  էր,  ագռավը-ինքնահավան էր,

պանիրը-համեղ  էր։

  1. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Աղվեսը  ուղղակի  ուզում  էր  մի բան ուտեր  նա մեղավոր  չէր  ոչ մի բանում։

  1. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

Առակը այն մասին էր, որ ինքնահավան ագռավը գտնում է պանիր, այդ ժամանակ հայտնվում է խորամանկ աղվեսը, որը շատ սոված էր և գերվում է պանրի հոտից։Սկսում է գովել ագռավին, ագռավը կռռում է և պանիրը ընկնում է աղվեսի բերանը։

 

 

Ճամփորդություն

Ճամփորդություն Բուսաբանական այգի

Այսօր մենք դասարանով գնացել  էինք բուսաբանական այգի այնտեղ մենք    զբոսնում  էինք  և  խաղում։ Ես  այնտեղ  տեսել  եմ սկյուռիկներ և բույսեր։ Այնտեղ  ես  տեսել  եմ  մեծ  ու  փոքր,   հաստ  և  բարակ, երկար  ու  կարճ  բույսեր։Գնացինք ջերմոց այնտեղի բույսերը շատ հետաքրքիր էին։Մեզ պատմում եին բույսերի մասին։ Հետո մենք գնացինք խաղահրապարակ, խաղացինք երգեցինք և գուաշով աշուն նկարեցինք։Հետո շատ երջանիկ վերադարձանք դպրոց։

Անգլերեն

In, on, under, at

 

 

 

 

 

 

 

What is it? It is a doll.

What color is it? It is pink and yellow.

Where is it? It is  on the table.

 

What is it? It is a book.

What color is it? It is red.

Where is it? It is on the table.

 

What is it? It is a pen.

What color is it? It is blue.

Where is it? It is in the book.

 

What is it? It is a ball.

What color is it? It is yellow and green.

Where is it? It is under the table.

 

What is it? It is a dog.

What color is it? It is brown.

Where is it? It is at the table.

Ես և շրջակա աշխարհը, Ճամփորդություն

Բուսաբանական այգի

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքում։Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդերը շուրջ 30, ծաղկային բույսերինը՝ 12 նոր գեղազարդ անվանումներով։ Վերականգնվել և գեղազարդ ձևավորվել է բուսաբանական այգու կենտրոնական մասում գտնվող 2000 մ 2 մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված է վարդի 20 սորտերի շուրջ 800 թուփ։

Մայրենի

Մկների ժողովը  

Մկների ժողովը                                                 Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր Մկստան
Կատվի ձեռից լկստան:
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել, ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի`
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
— Լսե’ք, մկնե’ր ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ա~խ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա~յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է’, զանգը ո՞վ կախ անի.-Ալո, դո’ւ:
— Ալո՞ն տանի:
— Բալո, դո’ւ:
— Բալո՞ն կախե:
— Չալո, դո’ւ:
— Չալոն կա’ղ է:
— Մստո, դո’ւ:
— Մստոն կարճ է:
— Փոստո, դո’ւ:
— Էդ էլ խի՞ղճ է:
— Համբո, դո’ւ:
— Ես տկար եմ
— Չամբո, դո’ւ:
— Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
— Բստոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
— Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան,-
Ճստաց Բստոն ճստճստան:
— Լռի, հանդուգն,
Կոտորվե’ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խոսվում է օրորալուց, շորորալուց, տազ անելուց:
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:

Տրված վանկերի զույգերը գտիր և ստացիր բառեր:

գա, սա, օ, պա, ար, կա, կեն, ա, մո, աղ,

դա, զար, ջիկ, սակ, չու, պիկ, պա, յու, խիր, ձան, նի, լոր, կի,

սալոր,գազար, կապիկ, աղջիկ, պապիկ, այգի, մոխիր, կենդանի,

օդաչու,արձան:

Հարցերի պատասխանելով կազմիր նախադասություն:

տուն, շուն, մարդ, աղջիկ, քար, դուռ, մատ, երեխա, կենդանի, գնդակ

տուն-տներ, շուն-շներ, մարդ-մարդիկ, աղջիկ-աղջիկներ, քար-քարեր, դուռ-դռներ,

մատ-մատներ,երեխա-երեխաներ,կենդանի-կենդանիներ,գնդակ-գնդակներ:

Ինչպիսի՞                                     Ի՞նչը                                    Ի՞նչ է անում
Գեղեցիկ                         նապաստակը                                վազում է։

Ո՞վ                                        Ի՞նչ է անում                            Որտե՞ղ
Մայրիկը                              աշխատում  է                            տանը։

Ինչերը՞                                Ի՞նչ են անում                         Որտե՞ղ
Գայլն ու աղվեսը                     խոսում  են                         անտառում։

Ովքե՞ր                                   Ի՞նչ են անում                          Որտե՞ղ
Երեխաները                                    խաղում են                              այգում։

Փորձիր հակիրճ պատմելով առակը:

Մկերը ուզում էին կախել կատվի վզից կապել զանգը, որ հենց կատուն մոտենար իռենք իմանաին ու փախնեին։

Կատվին նամակ գրիր և զգուշացրու թե մկներն  ի՞նչ են որոշել անել:

Սիրելի կատու մկները ուզում են քո վզից զանգ կապել, եթե դու նրանց չկանգնեցնես դու սոված կմնաս։

 

Ռուսերեն

Русский язык. домашняя работа

Напиши ответ:

Мама моей мамы – моя бабушка.

Папа моего папы – мой дедушка.

Mоя тётя – сестра моей мамы.

Моя сестра – дочка моей мамы.

Я мальчик. Я сын папы и мамы.

Я внук бабушки и дедушки, a моя сестра их внучка.

Я брат моей сестры.

Я девочка. Я дочь папы и мамы.

Мама и папа мои родители.

Я, сестра, мама, папа, бабушка и дедушка – это вся моя семья .

 

Անգլերեն

Have got/has got

1.I  have  got  a  pink  pig.

Have  I  got  a  pink pig.?

I have not got  a pink pig.

2.She has got a red ball.

Has she got a red ball?

She has not got a red ball.

3.He  has  got  a  blue car.

Has he got a blue car?

He has not a blue car

4.I  have  got  a  yellow  duck.

Have  I  got  a  yellow  duck.?

I have not got  a  yellow  duck.

5.She has got a white cat.

Has she got a white cat?

She has not got a white cat.

6.He has got a colorful pen.

Has he got a colorful pen?

He has not got a colorful pen.

7.I have got a black rabbit.

Have I got a black rabbit.

I have not got a black rabbit.