Մայրենի

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

Եկավ ամառը։Դպրոցում դասերը վերջացան, Մանչուկին ծնողները պատրաստվում էին տատիկի մոտ ուղարկել։Բայց մինչև ուղարկելը պետք է տոնեին Մանչուկի ութ ամյակը։Մանչուկը շատ էր ցանկանում,որ Կառլսոնը մասնակցի իր ծնունդին և երազում էր շնիկ նվեր ստանալ։Ծննդյան առավոտ Մանչուկը արթնանում և բազուն նվերներ է ստանում։Նա շատ երջանիկ էր։Նա մայրիկին խնդրում է, որ թույլ տա Կառլսոնին մասնակցել իր ծնունդին։Մայրիկը թույլ է տալիս։Մանչուկի քույրիկն ու եղբայրը Մանչուկի համար թավշյա շնիկ էին պատրաստել և նվիրեցին նրան։Մանչուկը տեսնելով,որ շնիկը իսկական չէ սկսում է լացել։Մինչ Մանչուկը լացում էր մոտենում են հայրիկն ու մայրիկը ասում են, որ նա հյուր ուն,որի անունն է Բիմբո։Մանչուկը տեսնով շնիկին երջանկությունից քիչ է մնում ուշաթափվի։Նա երջանիկ դիմավորում է իր ընկերներին։Գալիս է նաև շատակեր Կառլսոնը և սկում է խժռել ամեն ինչ։Այդ Ժամանակ մայրիկը մտածում է, որ շնիկի օգնությամբ Մանչուկը կմոռանա հորինված ընկերոջ՝Կառլսոնի մասին։Հայրիկը, մայրիկը, Բոսսեն և Բետտան գալիս են Մանչուկի սենյակ տեսնելու թե ինչպես է անցնում Մանչուկի ծնունդը։Նրանք զարմանքից քարանում են տեսնելով հաստլիկ մարդուկին։Ծանոթանում են Կառլսոնի հետ։Մանչուկը անսահման երջանիկ էր։Նա փչում է իր ծննդյան տորթի մոմերը և հաջորդ առավոտյան Կառլսոնին հաջողություն ասելով գնում է տատիկի մոտ և հույս ունի, որ հենց վերադառնա նորից իր ընկերոջը կհանդիպի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով