Posted in Մաթեմատիկա

Տասնորդական կոտորակների բաժանումը

Առաջադրանքներ տասնորդական կոտորակների բաժանման թեմայով՝ տարբեր բարդության մակարդակներով.

  1. 6,4 ÷ 2 = 3,2
  2. 15,75 ÷ 5 = 3,15
  3. 0,9 ÷ 3 = 0,3
  4. 12,6 ÷ 0,3 = 42
  5. 2,5 ÷ 0,5 = 5
  6. 18,9 ÷ 0,7 = 27
  7. 0,48 ÷ 0,6 = 0,8
  8. 7,35 ÷ 1,5 = 4,9
  9. 0,125 ÷ 0,25 = 0,5
  10. 21,6 ÷ 0,4 = 54
  11. 0,03 ÷ 0,01 = 3
  12. 8,64 ÷ 0,12 = 72
  13. 0,056 ÷ 0,007 = 8
  14. 3,5 ÷ 0,05 = 7
  15. 0,96 ÷ 0,08 = 12
  16. 4,2 ÷ 0,6 = 7
  17. 9,81 ÷ 0,3 = 32,7
  18. 0,144 ÷ 0,12 = 1,2
  19. 5,5 ÷ 0,25 = 2,2
  20. 0,063 ÷ 0,009 = 7
Posted in Բնագիտություն

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.

Ի՞նչ է բջիջը։

Տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջջի բաղադրության մեջ գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթ՝ սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք։

Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող
մեխանիկական։

Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ո՞ր հյուսվածքն է կատար/ում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Ծածկող հյուսվածքը։

Posted in Մայրենի

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:

– Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և  մարդուն ցավ կպատճառի:
Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ և  մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
– Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց և  մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս և  կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ և  իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռևս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռևս դատարկ տեղ է մնացել…
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն և  ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև  հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և  ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, և  բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, և  բոլոր ընկերներիս և  բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ և  մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և  կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:
…Հիմա այլևս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ և  դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլևս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչև  մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց և  վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն և  ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…և  շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչև  այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Posted in Մաթեմատիկա

Տասնորդական կոտորակների բաժանում

  1. ստորակետը անտեսել և ստացված բազմանիշ թիվը բաժանել տվյալ բնական թվին,
  2. բաժանումն ավարտելուց հետո քանորդում դնել ստորակետը։ Ընդ որում, եթե բաժանելիի ամբողջ մասը փոքր է բաժանարարից, ապա քանորդը սկսվում է 0 ամբողջից։
    Օրինակ՝ 2,84 : 4 = 0,71

Որպեսզի տասնորդական կոտորակը բաժանենք 10, 100, 1000 և 10–ի բնական աստիճաններով այլ թվերի, անհրաժեշտ է այդ տասնորդական կոտորակի մեջ ստորակետը տեղափոխել դեպի ձախ այնքան նիշով, որքան 0 կա բաժանարարի մեջ 1–ից հետո:
Օրինակ՝ 6,278 : 100 = 0,06278:

Ա.1\4=0,25

բ.1\2=0,5

գ.3\4=0,75

դ.

ե.

զ.

է.

ը.

Բգաժանիր տասնորդական կոտորակները՝

35,45 ։10=
456,15 : 10=
789,15: 10=
0,123 : 10=
4564,12 : 100=
456,7:1000=
78,12 : 1000=
754 : 100=

Լրացուցիչ աշխատանք

Posted in Մաթեմատիկա

Տասնորդական կոտորակների բազմապատկում

1. Կատարիր պարզ բազմապատկում

Հաշվիր․
ա) 2,4 × 3=7,2
բ) 1,2 × 5=6,0
գ) 0,6 × 4=2,4
դ) 3,5 × 2=7,0
ե) 4,75 × 10=41,0

2. Բազմապատկում տասնորդական կոտորակով

Հաշվիր․
ա) 1,5 × 2,3=3,5
բ) 0,8 × 0,4=3,2
գ) 3,25 × 1,2=8,0
դ) 6,1 × 0,5=7,5
ե) 2,75 × 1,1=9,5

3. Լուծի՛ր խնդիրները

ա) Անահիտը գնեց 2,5 կգ խնձոր։ Եթե 1 կգ խնձորը արժի 3,2 միավոր, որքան գումար է վճարել Անահիտը։

բ) Գարիկը վազում է 1,75 կմ ամեն օր։ Քանի՞ կիլոմետր կվազի նա 4 օրում։

գ) Մի արկղի քաշը 2,3 կգ է։ Քանի՞ կգ կշռում են 6 նման արկղեր։

4. Լրացրու բաց թողնվածը

ա) 1,6 × 6, = 6,4
բ)  2,5 × 0,5 = 2,25
գ) 3,2 × 4,4 = 12,8
դ) 0,2× 0,2 = 0,4

5. Ճշմարիտ է, թե՛ կեղծ

Նշիր՝ Ճ (ճշմարիտ) կամ Կ (կեղծ)․
ա) 0,5 × 0,5 = 0,25 Ճ
բ) 1,2 × 2 = 2,2 Կ
գ) 3 × 1,1 = 3,3 Ճ
դ) 0,25 × 4 = 1 Ճ
ե) 2,5 × 0,4 = 1 Կ

Posted in Մայրենի

Համո Սահյան «Նեղվում եմ»*

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Posted in Մայրենի

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է ապրիլի 14, 1914ԼորԶանգեզուրի գավառԵլիզավետպոլի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն բայց մահացել հուլիսի 17, 1993ԵրևանՀայաստան), ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Posted in Պատմություն

Առյուծն ու գառը

Մի անգամ սոված առյուծի վանդակը գցեցին մի գառ: Գառնուկն այնքան միամիտ ու բարեհոգի էր, որ գազանների արքայի տեսքից բոլորովին չընկրկեց: Նրան, ըստ երևույթին, դնելով իր մոր տեղը, հիմարիկը մոտեցավ ահեղ գազանին, սրտալի մայեց ու անսահման գորովով լի պարզ, պլշած աչքերը հեզությամբ ու զմայլանքով հառեց նրան:

Առյուծը զինաթափ եղավ նման դյուրահավատության առջև և չկամեցավ գառանը հոշոտել: Դժգոհ մռլտալով՝ նա այս անգամ այդպես էլ քուն մտավ:

Posted in Մայրենի

«Հնարագետ ջուլհակը» ավանդությունը

Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է, որ թագավորը․

ա) խելացի է

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը

բ) արհեստասեր է

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

4․ Գտի՛ր հատվածներ, որտեղ երևում է ջուլհակի հնարամտությունը

ա) գործում

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

բ) խոսքում

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

5․ Ի՞նչ վերաբերմունք ունեն դերվիշի նկատմամբ․

ա) ժողովուրդը

շատ վատ

բ) գիտնականները

ահավոր

գ) ջուլհակը

վատ

6․ Ի՞նչ վերաբերմունք ունես դու դերվիշի նկատմամբ։

Ես մտածում եմ,որ նա իրեն թերագնահատել էր և ես չեմ սիրում ինքը իրեն թերագնահատողներին։

7․ Գտի՛ր տողեր, որտեղ երևում է ջուլհակի վերաբերմունքը գիտնականների նկատմամբ։

Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

8․ Համացանցից օգտվելով՝ գտի՛ր  տեղեկություններ ավանդության մասին։