Մայրենի

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայցմարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դաիր պատճառն ունի: Այս թռչուններըգողանում են մարդկանց իրերը: Կարող եննաև հարձակվել տնային կենդանիների վրաև փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համարհետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում ենբարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներումագռավները ընկույզը  նետում ենխաչմերուկներում, որտեղ դրանքմեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որմեքենաները կանգնեն, և իրենք կարողանանընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծքարեր են գլորում, որպեսզի մարդիկհեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբերկռկռոցներով կարող են նաև  տեղեկացնելիրենց  ընդհանուր հավաքների, սպառնացողվտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբնրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջկյանքն անցկացնում են նրա հետ, և զույգիմահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայննրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնըթույլ չի տալիս ազատ և արդյունավետ որսանել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ 

1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

 

2 Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

 

3 Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անումագռավները, երբ սարերում մարդիկմոտենում են նրանց բներին:

4 Ընդգծի´ր սխալ պատասխանը։
• Ագռավներն իրենց զույգի մահից հետո նորզույգ են ընտրում,
 Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետոնոր զույգ չեն ընտրում։
5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
• Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
• Սպիտակ ագռավները ժամանակիընթացքում սևանում են:
• Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չենկարողանում թաքնվել թշնամիներից:
• Սպիտակ ագռավներ չեն լինում:
6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:
7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
9. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞նեն: Գրի՛ր 2 բառ։
10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
• առարկա,
• թիվ,
 հատկանիշ
• գործողություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով