Մայրենի

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նրան

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վտակ-առվակ

շաչել-սուլել

ժիր-Աշխույժ

մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված

ունկնդիր-լսել

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

ժայռի վրա կա առվակ, որը հոսում է քարերին խփելով և խշշալով։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Անտառը համեմատում են ծերուկի հետ, ինչպես պապիկն է երգում թոռնիկի հետ, այնպես էլ անտառը վտակի խշշոցը  արձագանքում է։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Այս հատվածը շատ գեղեցիկ է նկարագրում վտակի անցնելը։ Սա կարդալիս  բնության գեղեցիկ տեսարան եմ պատկերացնում։

4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

ըստ բանաստեղծության

վտակ-անհանգիստ,

ժայռ-մռայլ, մտախոհ

անտառ-կամաց, լուռ

ըստ քո բնորոշման

վտակ-կապույտ, գեղեցիկ և արագ

անտառ-մեծ, գեղեցիկ և աղմկոտ

ժայռ-մոխրագույն, մռայլ, բարձր

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

Վտակը հոսում էր ժայռի վրայով, աղմկում էր։ Ծերուկ անտառը արձագանքում էր ջրի աղմուկին։ Ժայռը մռայլ էր և մտախոհ։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչու՞մ,

Ձայնակցու՞մ է ժիր թոռնիկի երգին,

Ետևից ընկած լըսու՞մ է նրան

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

Վըտակը ժայռից ներքև՞ է թըռչում,

Ձայնակցում է ժիր թոռնիկի՞ երգին,

Ետևից ընկա՞ծ լըսում է նրան

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

վտակ-վը-տակ

թռչել-թըռ-չել

գլխին-գըլ-խին

ճչալ-ճը-չալ

փրփուր-փըր-փուր

զվարթ-զը-վարթ

մռայլ-մը-ռայլ

ջրի-ջը-րի

բնության-բը-նութ-յան

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

ներքև, Ետևից, երգին

10. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով