Բնագիտություն

Ջրոլորտ և հրաբուխ

Ջրոլորտ

Ջրոլորտը այդ այն երկրի մասնիկն է, որը լինում են լճերը ովկիանոսները և այլն։

Հրաբուխ

Հրաբուխները լինում են 3 տեսակ գործող հանգած և քնած։Գործող հրաբուխները ժայթքում են։ Հանգած հրաբուխները մեկ-մեկ ժայթքում են բայց չեն պահպանում նրանց բնորոշ ձևը։Քնած հրաբուխները չեն ժայթքում, բայց պահպանում են նրանց բնորոշ ձևը ասում են, որ հրաբուխ բառը ստեղծվել է մի հին ասածվածքից հրաբուխից նաև ասում են երբ հրաբուխը աշխատում էր նրա կեղևի մեջ նրա վերևի անցքից գալիս է կրակ։

Մայրենի

«Կանաչ եղևնին»

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1.Բացատրիր ընդգծված բառերը։

ալեհեր-ծեր

սաղարթ-ծառերի ճյուղի մաս

հանդերց-հագուստ

աղերսել-խնդրել, աղաչել

սարսռալ-դողալ

հոխորտալ-բողոքել, բարկանալ

2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին փոքրիկ է և շատ անմեղ երեխա էր՝ ինչպես մենք։Աշխարհի բոլոր բնակիչներին հարկավոր է մեծանալ, նաև եղևնուն։

3․Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

Անպատկառ

Հպարտ

Ուժեղ

Հզոր

4․Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Հզոր բարդին կանգնած էր այգում։

Անպատկառ բարդին նեղացրեց եղեվնուն։

5․Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

6․Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Ի՞նչ ես լաց լինում,-հարցրեց բարդին։

Փոքրիկ եղևնին ձայնը կտրեց։

7․Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Մաթեմատիկա

07.12.2022

Խնդիր.338
բ)3 բեռնատար մեքենաներ տեղափոխում էին 12 տ 800 կգ ձմերուկ: Առաջին մեքենայում կար 3 տ 240 կգ, երկրորդում ՝ 1 տ 120 կգ ավելի քան առաջինում: Որքա՞ն ձմերուկ կար երրորդ մեքենայում:
Լուծում
3տ 240կգ+1տ 120կգ=4տ 360կգ
3տ 240կգ+4տ 360կգ=7տ 600կգ
12տ 800կգ-7տ 600կգ=5տ 200կգ
Պատ.՝5տ 200կգ

Խնդիր.339
բ)2 պաղպաղակն արժե այնքան, որքան 4 բլիթը: Արամը որքա՞ն պետք է վճարի 5 պաղպաղակի համար, եթե 5 բլիթի համար վճարել է 200 դրամ:
Լուծում
200:5=40
4×40=160
160:2=80
80×5=400
Պատ.՝400դր

Խնդիր.340
Երկու մեքենայում կար ընդամենը 8տ 800կգ հացահատիկ: Դրանցում հացահատիկի զանգվածները հավասարեցնելու նպատակով առաջին մեքենայից 350 կգ հացահատիկ տեղափոխեցին երկրորդի մեջ: Որքա՞ն հացահատիկ կար յուրաքանչյուր մեքենայում նախքան տեղփոխելը:
Լուծում
8տ 800կգ-350կգ=8տ 450կգ
8տ 450կգ:2=4տ 225կգ
4տ 225կգ+350կգ=4տ 575կգ
Պատ.՝Առաջինում-4տ 575կգ, երկրորդում-4տ 225կգ

Վարժ.345
Փորձի՛ր չորս հատ 3-ով և թվաբանական որոշ գործողություններով ստանալ 1-ից մինչև 6 թվերը: Կարող ես օգտագործել նաև փակագծեր:
Օրինակ՝
4=(3×3+3):3

(3+3):(3+3)=1

(3:3)+(3:3)=2

3×3-3-3=3

(3×3+3):3=4

3-3+3+3=6