Անգլերեն

English homework

9. Choose the correct verb form.

1. The children are playing/play in the yard now.
2. My sister is watering/waters the fl owers every day.
3. Father is reading/reads newspapers in the evenings.
4. Della is writing/writes the exercises now.
5. They always are swimming/swim in the lake in summer.
6. Bob is at home now. He is doing/does his lessons.

10. Make up sentences in proper tense forms.

1. They/to write/a dictation/now.

They are writing a dictation now.

2. He/to play/computer games/every day.

He is playing computer games every day.

3. he/to watch TV/now?

Is he watching TV now?

4. What/he/to do/now? 

What is he doing now?

5. We/not to go/to school/on Sundays.

We are not go to school on Sundays.

6. They/not to listen/to music/now.

They are not listening to music now.

Մաթեմատիկա

05.12.2022.

Վարժ․314

Կատարի՛ր բազմապատկումը և արդյունքը ստուգի՛ր բաժանումով։

ա)853×8=6824

583×20=11660

715×32=4275

642×210=134820

բ)723×6=4338

4338:6=723

126×90=1094

1094:90=126

811×65=52715

621×920=571320

վարժ․316

Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով։

ա)55,50005,100003

55=5տաս+5մ

50005=5տաս․հազ․+5մ․

100003=հար․հազ․+3մ․

բ)777,3300,606060

777=7հար․+7տաս․+7մ․

3300=3հազ+3հար․

606060=6հար․ հազ․+6հազ+6 տաս․

Վարժ.315
Բաժանումով ստուգի՛ր՝ ճիշտ է արդյոք կատարվել բազմապատկումը:
ա)555×9=499

525×70=36750

815×37=30155

բ)926×7=6482

715×40=28600

624×42=26208

Վարժ.316
Ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով:

Վարժ.317

Կատարի՛ր գործողությունները:
ա)24օր-18ժ=23օր 24ժ-18ժ=23օր 6ժ
12ժ-25ր=11ժ 60ր-25ր=11ժ 35ր
7ր-45վ=6ր 60վ-45վ=6ր 15վ
8օր 12ժ-22ժ=7օր 36ժ-22ժ=7օր 14ժ

բ)12 տարի-6 ամիս=11 տարի 12 ամիս-6 ամիս=11 տարի 6 ամիս
6 դար-28 տարի=5 դար 100 տարի-28 տարի=5 դար 72 տարի
5ժ 12ր-52ր=4ժ 72ր-52ր=4ժ 20 ր
5 տարի 2 ամիս-8 ամիս=4 տարի 14 ամիս-8 ամիս=4 տարի 6 ամիս

 

Մայրենի

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

Լիբանան-քաղաք

ողողվեց-հեղեղվել, լցվել

երդվյալ -հաստատուն

քարավաններ-բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող

նվիրական -թանկագին

փարախ-գոմ

մսուր-երկար տաշտաձև տախտակամած, որի մեջ լցնում են անասունների կերը

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

Մայրի ընտանիքի ասեղնատերև մշտադալար, փշատերև ծառ է։ Հայտնի է 4 տեսակ։ ՀՀ չոր մերձարևադարձային գոտիներում աճեցվում է մայրի հիմալայանը։Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն։ Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս։ Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Ըստ ավանդության՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը։ Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա։

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

Ծառերը երազում էին ինչ որ բանի մասնիկ դառնաին։

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

1.Առաջին ծառ-ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

2․Երկրորդ ծառ-Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու

3․Երրորդ ծառ-ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

Նրանք երազում էին դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը և նրանց երազանքը կատարվեց։

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

Գաղափարը այն է, որ պետք է լինել բարի և ունենալ բարի երազանքներ։

Լրացուցիչ

1. Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդմաների հետ դերերով կարդացեք ու ձայնագեք պատումը:

2. Համապատասխան երաժշտության և ձայնագրության համադրությամբ ռադիոթատրոն պատրաստիր:

3. Պատրաստած նյութը հրապարակիր քո բլոգում:

https://www.youtube.com/watch?v=WrI-lKi4YnU