Մայրենի

Մայրենի․առաջադրանքներ

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

շառագունում-մուգ կարմիր գույն ստանալ

բյուր-անչափ

քուլաներ-Ծխի՝ ամպի՝ փոշու ևն գալարուն զանգված

Գլխահակ- Գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Արև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

ծագի-լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

բարձր-լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

երբ-լսում ենք՝ փ, գրում ենք՝ բ։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ախպեր

Ձեռք

Բլուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բարձրանալ

Կեսօր

Խոնարհվել

Երբ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

բարև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

օդ-լսում ենք՝ թ, գրում ենք՝ դ

աղջիկ-լսում ենք՝ չ, գրում ենք՝ ջ

միրգ-լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

կարևոր-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

հարևան-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

ջարդել-լսում ենք՝ թ, գրում ենք՝ դ

զարդ-լսում ենք՝ թ, գրում ենք՝ դ

նուրբ-լսում ենք՝ փ, գրում ենք՝ բ

սուրբ-լսում ենք՝ փ, գրում ենք՝ բ։

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր։

Լուսաբացին=լույս+ա+բաց

ձնագնդի=ձույն+ա+գնդի

արևելք=արև+ելք

գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով