սկզբունքով վանկատի՛ր բառերը։Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։
Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։ Օրինակ՝ գարուն- գա-րուն Պահարան-պա-հա-րան Քաղաք-քա-ղաք Թանաք-թա-նաք Կարագ-կա-րագ Հեծանիվ-հե-ծա-նիվ Ուղիղ-ու-ղիղ Պայուսակ-պա-յու-սակ Դանակ-դա-նակ Գազար-գա-զար Թանաքաման-թա-նա-քա-մանՎանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է «փակ»:
Երեխա-ե-րե-խա Պարագա-պա-րա-գա Հանրաքվե-հան-րա-քը-վե Ընձուղտ-ըն-ձուխտ Աբեղա-ա-բե-ղա Մաքրել-մաք-րել Բարձր-բար-ձըր Վարքագիծ-վար-քա-գիծ Չորրորդ-չոր-րորդ Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։ Այն վանկը, որ վերջանում է ձայնավոր հնչյունով, կոչվում է«բաց»: Հացաման-հաց-աման Սիրելի-սի-րե-լի Ձնհալ-ձըն-հալ Կամավոր-կա-մա-վորԿարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։
Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։ Օրինակ՝ Ընկույզ-ըն-կույզ Աստղիկ- Աստ-ղիկ Կարծրանալ-կարծ-րա-նալ Խըն-դրա-գիրք, իշ-խա-նութ-յուն, մըկն-դեղ, մըր-ցա-շար, կար-գա-դրել, խըն-դրա-գիրք, վար-դա-կա-կաչ, սառ-նա-րան, երկ-նա-սը-լաց։ Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ․․․ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։ Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։ Հևալ-հե-վալ Երևույթ-երե-վույթ Տերևաթափ-տերե-վաթափ Հարևան-հարե-վան Գրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։ Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։ Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարե-վան Պար-զա-միտ, թը-ռիչք, լռութ-յուն Անկըր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տըր-տըն-ջալ